Սպառողական վարկեր մշտական հաճախորդների համար



Սպառողական վարկեր մշտական հաճախորդների համար 


1

Նպատակային նշանակություն

 Սպառողական վարկեր բոլոր նպատակների համար

 

2

 

Հնարավոր վարկառուներ

 

ՀՀ քաղաքացի  ֆիզ. անձինք

3

Վարկի առավելագույն գումար

Վարկի կամ վարկերի  հանրագումարը   չպետք է   գերազանցի  գրավադրված  գույքի  գնահատված /շուկայական/ արժեքի 50%-ը, բայց  ոչ  ավել 20,000,000 ՀՀ դրամից

4

Վարկի առավելագույն ժամկետ  (ամիս)

 

36

5

Տոկոսադրույք

 

22%-առաջին վարկի համար, որից հետո /գլխավոր հիփոթեքի ժամկետի ընթացքում/ յուրաքանչյուր հաջորդ վարկի համար
0.5% - ով ցածր*

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

 

5.1.

*Առաջին վարկից հետո հաջորդ վարկը տրամադրվում է առնվազն 6 ամիս պարտաճանաչ մարումից հետո

7

 

Կոմիսիոն վճարներ

 

1.Յուրաքանչյուչ վարկի տրամադրման ժամանակ հաճախորդից գանձվում է կոմիսիոն վճար տրամադրվող վարկի գումարի 1%-ի չափով, բայց առնվազն 20,000 ՀՀ դրամ

8

Վարկի մարման հաճախականություն

1. Ամենամսյա` հավասարաչափ վարկի մարումներով

 

9

 

Վաղաժամկետ մարում

 

Թույլատրվում է, առանց տույժերի

10

Տույժեր

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,5%-ի չափով 

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,5%-ի չափով

Երեք օրից ավել ժամկետանց լինելու դեպքում հաճախորդից  գանձել միանվագ տույժ 10,000 ՀՀ դրամի չափով

11

Ապահովվածություն

 

Գրավ
/անշարժ գույք/

Կնքվում է անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի պայմանագիր 5 տարի ժամկետով,որի ընթացքում կարող են տրամադրվել մի քանի վարկեր /մինչև գումարի առավելագույն սահմանը/: Գրավի սեփականատեր պետք է հանդիսանա վարկառուն կամ նրա ընտանիքի անդամը

Զգուշացում` Վարկառուի կողմից տոկոսագումարների եւ վարկի մարումները ժամանակին չկատարելու դեպքում, գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել:
Տոկոսագումարների եւ վարկի մարումների վճարումները ժամանակին չկատարելու դեպքում, վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր 

Նպատակահարմարությունը որոշվում է մ/ճ-ի կառավարիչի, սպառողական տնօրինության կամ ռիսկերի դեպարտամենտի կողմից

12

Գրավի գնահատում

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից`  վարկառուի հաշվին

Տոկոսագումարների և  վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում:

13

Ապահովագրություն

Գույքային
/գույքի ամբողջ արժեքով/

Պարտադիր

14

Հնարավոր վարկառուին ներկայացվող պահանջներ

Տարիք

Տղամարդիկ

20-ից  55 տարեկան   վարկի մարման ժամանակ

Կանայք

20-ից  50  տարեկան   վարկի մարման ժամանակ

Վարկը/վարկերը տրամադրվում են հնարավոր վարկառուի բացասական վարկային պատմության բացակայության դեպքւմ: Բացասական  վարկային պարտավորություն է համարվում նախորդ վարկերի մասով 1 ամսից ավել ժամկետանցումը: Յուրաքանչյուր վարկը տրամադրվում է վարկառուի վարկունակությունը գնահատող համակարգի գնահատականի` scoring-ի կիրառմամբ:

15

Գրավին ներկայացվող պահանջներ

 

Անշարժ գույքը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն : Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերին (խրուշովյան, կասետային, հին և այլ շենքեր):

 



Թարմացված է` 27/01/11 15:54
        
        Альтернативный вход