ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

      1.    Դիմում (սահմանված ձևով),
2.    Անձնագիր (պատճեն, 2 օրինակից),
3.    Սոցիալական քարտ (պատճեն),
4.    Տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ նշվում է զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը և/կամ եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով),
5.    Եթե հաճախորդը ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը (պատճեն), տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխուփյունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով),
6.    Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն),
7.    Գույքի բոլոր սեփականատերերի և գրանցված անձանց անձնագրեր, աչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ, 2-ական օրինակներից)
8.    Գրավադրվող գույքի՝
*    սեփականության վկայական (բնօրինակը և 2 պատճեն),
-անշարժ գույքի առնվազն 5լուսանկար
*     տեխ. անձնագիր (բնօրինակը և  պատճեն),
- ավտոմեքենայի առնվազն 5լուսանկար (չորս կողմից և սրահ)
9.    Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն, 2 օրինակից),
10.    Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և 1 պատճեն)
11.    Եթե կան  գույքի համասեփականատեր կամ գրանցված անձիք, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) համաձայնությունը (գրանցված անձանց համար) (բնօրինակը և 1 պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և 1 պատճեն), անձնագրերի պատճեները (2 օրինակից)

 

Եթե գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է (են)՝

      12.    Ամուսնու կամ կնոջ անձնագիր (պատճեն, 2 օրինակից),
13.    Ամուսնության վկայական (պատճեն, 2 օրինակից),
14.    Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ

 

Անհրաժեշտության դեպքում՝

                        15. Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն)

 




Թարմացված է` 6/08/10 16:53
        
        Альтернативный вход