U-Smile


U-Smile

Սպառողական վարկ

Նպատակային նշանակությունը

Ատամնաբուժական կլինիկաների կողմից մատուցված ծառայությունների գումարը վճարելու համար 

Վարկառուի նկատմամբ պահանջները

- ֆիզիկական անձ,

- բացասական վարկային պատմության բացակայություն:

Վարկի գումարը

Մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ                                                   /մատուցված ծառայությունների  արժեքին համապատասխան/:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի  ժամկետը

Մինչև 24 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույքը

21%

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակները կարող եք գտնել այստեղ:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Կանխավճարը

Սկսած 0%-ից

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

Ամենամսյա` հավասարաչափ /անուիտետային/ մարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:

Միջնորդավճարը

-

Հաշվի բացումը եւ սպասարկումը

անվճար

Ապահովվածությունը

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորագիր` ըստ Բանկի պահանջի: 

Տույժերը

Ժամկետանց գումարի 0.5%-ի չափով:

Ներկայացվող փաստաթղթերը

-դիմում,

-անձնագիր,

-սոցիալական քարտ,

-տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ,

-հարցում ԱՔՌԱ վարկային բյուրո /անվճար/,

-երաշխավորողի փաստաթղթերը /ըստ Բանկի պահանջի/:




Թարմացված է` 22/11/11 10:18
        
        Альтернативный вход