Բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրվող վարկ


Վարկի հիմնական պայմանները

“ԴԱՍԱԿԱՆ”

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրվող վարկ

Նպատակային նշանակությունը

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման համար տրամադրվող վարկ:

Հնարավոր վարկառուները

Կայուն եկամուտ ունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկի առավելագույն գումարը
 

A

B

C

75,000
դոլար

5,000,000 դրամ

25,000  դոլար

4,000,000  դրամ

15,000
դոլար

2,000,000
դրամ

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի առավելագույն ժամկետը 

A

B

C

84
ամիս

60
ամիս

48
ամիս

Տարեկան տոկոսադրույքը

A

B

C

16%

17%

18%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

 

Միջնորդավճարը 

 

Վարկի տրամադրման համար`
- մինչև  30,000 դոլար վարկերի դեպքում` -  50,000 դրամ,
- 30,001 դոլար և ավելի վարկերի դեպքում` -  80,000 դրամ:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով: 

Վարկի մարման կարգը

- ամենամսյա հավասարաչափ վարկի մարումներով:

- ամենամսյա անուիտետային մարումներով:

Տոկոսագումարը հաշվարկվում է  նվազող մնացորդի նկատմամբ:

Վաղաժամկետ մարման հնարավորությունը

Թույլատրվում է, առանց տույժերի:

Տույժեր

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով: 

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով:

Ապահովվածությունը

 

Գրավ

Վերանորոգվող բնակարանը կամ բնակելի տունը:

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր`
նպատակահարմարությունը որոշում է Բանկը:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
Իրականացվում է վարկառուի միջոցներով:

Ապահովագրությունը

Գույքային

պարտադիր

Անձնական

ոչ պարտադիր

Գրավին ներկայացվող պահանջները

1. Բնակարան

Բնակարանը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն (ավարտված նորակառույց կամ բարձր լիկվիդայնություն ունեցող համայնք Երևանում): Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերին:

2. Բնակելի տուն

Բնակելի տունը պետք է ունենա առանձնացված մուտք և հողակտոր: Բնակելի տունը չպետք է ունենա ընդհանուր պատեր հարևան տների հետ, մակերեսը պետք է լինի նվազագույնը 100 քմ:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 7 աշխատանքային օր:

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

3 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 2 աշխատանքային օր:

ՀՀ բնակավայրերի տարածաշրջանային բաժանում

Տարածաշրջան

Բնակավայր

A

Երևան  

B

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Էջմիածին

C

Ծաղկաձոր,Արգավանդ, Փարաքար, Քասախ, Առինջ, Ստեփանակերտ, Հրազդան, Սևան, Արմավիր, Մարտունի, Աշտարակ, Կապան, Արտաշատ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Զովունի, Եղվարդ, Պտղնի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արթիկ, Գավառ, Ալավերդի




Թարմացված է` 12/07/11 11:17
        
        Альтернативный вход