Բանկային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստղթղթերը
Բանկային հաշիվների բացումն իրականացվում է հաճախորդի հետ պայմանագիր կնքելու միջոցով:
Հաճախորդների սպասարկումն իրականացնող Բանկի համապատասխան մենեջերը ընդունելով հաճախորդին և տեղեկանալով հաշիվ բացելու վերջինիս մտադրության մասին` պարտավոր է հաճախորդին ծանոթացնել նախատեսվող պայմանագրի պայմաններին և Բանկում հաշիվների սպասարկման գործող դրույքներին ու սակագներին:
Հաշիվը բացելու նպատակով.
ֆիզիկական անձ /ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/ հաճախորդը Բանկ է ներկայացնում `
- հաշվի բացման դիմում՝ Բանկի կողմից սահմանված ձևին համապատասխան /Հավելված 1/.
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը).
- սոցիալական քարտ /առկայության դեպքում/, կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ համապատասխան մարմնի տեղեկանք,
- Տեղեկանք ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վերաբերյալ /Հավելված 5/
- այլ փաստաթղթեր, ըստ Բանկի պահանջի:
- հաշվի բացման դիմում՝ Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան /Հավելված 1/.
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը).
- պետական ռեգիստրի գրանցման վկայականը.
- ՀՎՀՀ /պատճենը/.
- ստորագրության և կնիքի /առկայության դեպքում/ նմուշների քարտը՝ հաստատված հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի կողմից: Եթե անհատ ձեռնարկատերը ունի հաշվապահական հաշվառման պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործառքներ կնքելու լիազորություն ունեցող անձ, ապա ներկայացվում է նաև հարկային մարմնի կողմից վավերացված այդ անձի ստորագրության նմուշի քարտը:
- ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր:
Ռեզիդենտ իրավաբանական անձը՝
- կանոնադրության պետական ռեգիստրում գրանցված օրինակը /եթե ներկայացվում է կանոնադրության պատճենը, ապա բոլոր էջերը պետք է կնքված և իրավասու անձի կողմից ստորագրված լինեն/,
- ՀՀ պետական ռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականը /պատճեն/
- գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների կլոր կնիքի դրոշմի քարտերը վավերացված հարկային մարմնի կողմից, 2 /երկու/ օրինակից.
- ՀՎՀՀ /պատճենը/.
- հաշվի բացման դիմումը՝ Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան /Հավելված 1/
- Պետական գրանցման վկայականի ներդիրը՝ ընկերության տնօրենի տվյալների մասին.
- Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունման վերաբերյալ մասնակիցների ընդհանուր ժողովի որոշման քաղվածքը կամ հրամանը և/կամ աշխատանքային պայմանագիրը.
- Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճենները.
- լիցենցիայի պատճենը՝ առկայության դեպքում.
- ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը Բանկ է ներկայացնում՝
- հաշվի բացման դիմումը՝ Բանկի կողմից հաստատված ձևին համապատասխան.
- կանոնադրության նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
- կազմակերպության տնօրենի և գլխավոր հաշվապահի նշանակման հիմքերը,
- կազմակերպության տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեները,
- տեղեկություններ կազմակերպության սեփականատերերի մասին,
- տեղեկություններ կազմակերպության հետ փոխկապակցված անձանց մասին
- հիմնադիր պայմանգրի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
- գրանցման վկայականի նոտարական կարգով վավերացված և ապոստիլ արված օրինակը.
- ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր:
Թարմացված է` 12/08/10 12:42


