Ավանդ «Յունի-Կորպորատիվ»


«Յունի-Կորպորատիվ» ավանդի տեղեկատվական ամփոփագիր

Ավանդի հիմնական պայմանները


ԱՎԱՆԴ “ՅՈՒՆԻ-ԿՈՐՊՈՐԱՏԻՎ”

Ավանդի գործողության ժամկետը

                                մինչեւ  09.03.12թ.

Ավանդի արժույթը, ժամկետը եւ տարեկան տոկոսադրույքը

15-30 օր

31-60 օր

61-90 օր

91-180 օր

181-270 օր

271-365 օր

ՀՀ դրամ

5%

6,5%

7,5%

8,5%

10%

պայմանագրային

ԱՄՆ դոլար

2%

3%

3,5%

4,5%

5,5%

6,5%

Եվրո

1%

2%

3%

3,5%

4,5%

5,5% 

Ռուսական ռուբլի

1%

2%

3%

3%

4%

5,5%

Պայմանագրի պայմանների խախտման դեպքում դրամային ավանդների համար սահմանվում է 0.1% տարեկան տոկոսադրույք, իսկ արտարժույթով ավանդների համար /ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի/` 0.01% տարեկան տոկոսադրույք: 

1

Սակագներ և տուժանքներ

1. Ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, ավանդի նկատմամբ տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի օրական փաստացի մնացորդի նկատմամբ: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց  արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0.01%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների նկատմամբ` 0.1% տարեկան տոկոսադրույքը` գումարի ներդրման փաստացի ժամանակահատվածում: Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվում առկա դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը` "Յունիբանկ" ՓԲԸ-ի Խորհրդի  կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն:  

2.Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումը իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի բանկային հաշիվներից գանձվում է տարեկան սպասարկման վճար` համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների:

2

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
1. Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը  հաշվարկում է  ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:

Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
 ԱԳ * Տ/ 365 * Օր,   որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում  ավանդի ներդրման և վերադարձման օրերին:

Օրինակ 1
Ավանդի ներդրման օրերի քանակ- 270 օր
Ներդրված ավանդի գումար- 4 000 000  ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք- 10%
4 000 000 * 10/100 / 365 * 268 = 293.698.6  ՀՀ դրամ

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)`  ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը  հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները  մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.
APY= (1+r/n)n  -1,  որտեղ`
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ամենամսյա
է ` n =12 , ապա                                                                 
                                           
APY= (1+0.1/12) 12 -1,     
                                          APY=0.1047*100=10.47%


Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ժամկետի վերջում է `  n =1 , ապա
                                           APY= (1+0.1/1)1  -1,   
                                            APY=0.1*100=10%

Լրացուցիչ տեղեկատվություն

1

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

2. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

3.Ավանդային հաշվի բացումը զուգորդվում է բանկային հաշիվների բացմամբ: Ընդ որում` արտարժույթով ավանդ ներդնելիս,  բացի արտարժութային բանկային հաշվից, պարտադիր բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ` տոկոսագումարների հաշվեգրման համար, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Այդ հաշիվների տարեկան սպասարկման վճարները գանձվում են համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների և ամրագրված են սպասարկման պայմանագրի 2.4 կետով:

4.Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ բանկի  թեժ գծի 59 55 55 հեռախոսահամարով:

Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

1

Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

 Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով: Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ: 




Թարմացված է` 31/10/11 12:48
        
        Альтернативный вход