Սպառողական վարկեր բոլոր նպատակների համար
|
Սպառողական վարկեր բոլոր նպատակների համար
| ||||||
|
Նպատակային նշանակությունը |
Սպառողական վարկեր բոլոր նպատակների համար | |||||
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, - բացասական վարկային պատմության բացակայություն: | |||||
|
Վարկի նվազագույն գումարը |
1 000 000 ՀՀ դրամ | |||||
|
Վարկի առավելագույն գումարը |
Վարկի գումարը չպետք է գերազանցի գրավադրված գույքի գնահատված /շուկայական/ արժեքի 50%-ը, բայց պետք է լինի ոչ ավելի, քան 25 000 000 ՀՀ դրամը: | |||||
|
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ | |||||
|
Վարկի ժամկետը |
մինչեւ 10 000 000 դրամ վարկի դեպքում` 48 ամիս | |||||
|
10 000 001 - 25 000 000 դրամ վարկի դեպքում` 60 ամիս | ||||||
|
Տարեկան տոկոսադրույքը |
մինչև 10 000 000 դրամ |
20% | ||||
|
19%` «Յունիբանկ»-ում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար* | ||||||
|
10 000 001-25 000 000 դրամ |
19% | |||||
|
18%` «Յունիբանկ»-ում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար* | ||||||
|
*Դրական վարկային պատմություն է համարվում ցանկացած տեսակի վարկի 6 ամիս և ավելի ժամանակահատվածում պարտաճանաչ մարումը: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակները կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: | ||||||
|
Ապահովվածությունը |
Գրավ
|
Կնքվում է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր, որի սեփականատերը հանդիսանում է վարկառուն կամ նրա ընտանիքի անդամը: Անշարժ գույքը պետք է ունենա բարձր լիկվիդայնություն : Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերում բնակարանների դիմաց:
| ||||
|
Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: | ||||||
|
Երրորդ անձի երաշխավորություն |
Չի հանդիսանում պարտադիր` նպատակահարմարությունը որոշում է Բանկը: | |||||
|
Վարկի տրամադրման կարգը |
Անկանխիկ եղանակով | |||||
|
Վարկի մարման կարգը |
Ամենամսյա |
վարկի հավասարաչափ մարումներով | ||||
|
անուիտետային մարումներով | ||||||
|
Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների: | ||||||
|
Միջնորդավճարը |
Վարկի տրամադրման ժամանակ հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 30 000 ՀՀ դրամ: Կանխիկացման դիմաց գանձվում է միջնորդավճար` համաձայն Բանկում գործող սակագների: | |||||
|
Տույժերը |
Ժամկետանց վարկ |
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` ժամկետանց գումարի 0,5%-ի չափով: | ||||
|
Ժամկետանց տոկոս |
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` ժամկետանց գումարի 0,5%-ի չափով: | |||||
|
Ապահովագրությունը |
Գույքային` գույքի ամբողջ արժեքով: | |||||
|
Գրավի գնահատումը |
Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից` վարկառուի հաշվին: | |||||
Թարմացված է` 10/10/11 14:30


