Ավանդ «UNI-Կուտակային»


«UNI-Կուտակային» ավանդի տեղեկատվական ամփոփագիր

Ավանդի հիմնական պայմանները


ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ   §UNI-ԿՈՒՏԱԿԱՅԻՆ¦

Ավանդի հիմնական պայմանները

Ավանդատեսակի գործողության ժամկետն է

01.01.12-31.12.12  թթ. ներառյալ

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան տոկոսադրուք

11 %

6 %

5 %

Ավանդի ներդրման նվազագույն գումարը

100.000 ՀՀ դրամ

300 ԱՄՆ դոլար

300 Եվրո

Ավանդի համալրման առավելագույն գումար

40.000.000 ՀՀ դրամ

100.000 ԱՄՆ դոլար

100.000 Եվրո

Ավանդի ներդրման  ժամկետ

365  օր

Ավանդը նախատեսվում է ռեզիդենտ   ֆիզիկական անձանց համար:

Ավանդի համալրումը հնարավոր է առանց գումարային սահմանափակման` մինչև ավանդի ժամկետը լրանալուն նախորդող   91-րդ օրը ներառյալ:

Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:

Հնարավոր է նաև տոկոսագումարների կապիտալիզացիա մայր գումարին:

Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:

Լրացուցիչ տեղեկատվություն

1

Սակագներ և տուժանքներ

1.Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդատուի բանկային հաշվին առկա միջոցներից հետ է գանձվում արդեն իսկ վճարված տոկոսագումարները` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ամենամսյա վճարման դեպքում,
բ/ չի վճարվում ավանդի գումարի նկատմամբ ավանդատուի բանկային հաշվին հաշվեգրված տոկոսագումարը` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ժամկետի ավարտին վճարման դեպքում,
2.Ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, ավանդի նկատմամբ տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի օրական փաստացի մնացորդի նկատմամբ: Ռեզիդենտ  ֆիզիկական անձանց արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0.01%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0.1% տարեկան դրույքաչափերը` բանկ ներդրված փաստացի ժամանակահատվածում:
Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվում առկա դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ՓԲ ընկերության Խորհրդի  կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն:   
3.Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի բանկային հաշիվներից գանձվում է տարեկան սպասարկման վճար համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների:

2

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը  հաշվարկում է  ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
   
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ),   որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում  ավանդի ներդրման և վերադարձման օրերին:

Օրինակ 1
Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր
Ներդրված ավանդի գումար- 100 000  ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք-11%

100 000 * 11 /100 / 365 * 363 -10% = 9 845.75 ՀՀ դրամ

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը  հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները  մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.

APY= (1+r/n)n  -1,  որտեղ`
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն էԵթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ամենամսյա է ` n =12,
ապա 

                                            APY= (1+0.11/12)12 -1,                        
                                            APY=0.115718*100=11.57%

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ժամկետի վերջում է ` n =1 , ապա
                                            APY= (1+0.11/1)1  -1,                    
                                            APY=0.11*100=11%

Օրինակ 2
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով տոկոսների հաշվարկման բանաձև`  տոկոսների ամենամսյա կապիտալացման կիրառման դեպքում`
Ավանդի ներդրման օրերի քանակ -365 օր
Ներդրված ավանդի գումար -100 000  ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերություն -11.57%

100 000 * 11.57 /100 / 365 * 363 -10% = 10 355.9 ՀՀ դրամ


Լրացուցիչ տեղեկատվություն

 

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
2.
Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
3.
Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
4.
Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

  • միայն դրամային ավանդի դեպքում - չորս միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
  • ¨՛ դրամային (երկու միլիոնից ավելի) ¨՛ արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
  • ¨՛դրամային (երկու միլիոնից պակաս) ¨՛արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ ¨ արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի ¨ հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):     

          Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
    5.
    Ավանդային հաշվի բացումը զուգորդվում է բանկային հաշիվների բացմամբ: Ընդ որում` արտարժույթով ավանդ ներդնելիսբացի արտարժութային բանկային հաշվից, պարտադիր բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ` տոկոսագումարների հաշվեգրման համար, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Այդ հաշիվների տարեկան սպասարկման վճարները գանձվում են համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների և ամրագրված են սպասարկման պայմանագրի 2.4 կետով:
    6.
    Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

    1

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

     Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
     
    Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ



    Թարմացված է` 27/02/12 11:35
            
            Альтернативный вход