Ժամկետային ստանդարտ ավանդներ


Ժամկետային ստանդարտ ավանդների տեղեկատվական ամփոփագիր

Ավանդի հիմնական պայմանները


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԱՎԱՆԴՆԵՐ 

 

Ավանդի      ժամկետը     

 

Տոկոսերի
վճարում

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար և Եվրո

ՌԴ ռուբլի

50.000 –ից մինչև 50 մլն

100-ից մինչև 10.000

10.001-ից մինչև
- 100000

3.000-ից մինչև 2 մլն

 

30-90 օր

Ժամկետի վերջում

4.0

2.0

2.0

2.0

Ամենամսյա

3.0

2.0

2.0

2.0

91-182  օր

Ժամկետի վերջում

6,5

3.0

3.0

3.0

Ամենամսյա

6.0

3.0

3.0

3.0

183-270 օր

Ժամկետի վերջում

7,0

4.0

4.0

4.0

Ամենամսյա

6,5

4.0

4.0

4.0

271-364 օր

Ժամկետի վերջում

7.5

5.0

5.0

5.0

Ամենամսյա

7.0

5.0

5.0

5.0

365-550  օր

Ժամկետի վերջում

8,0

6.0

6.0

6.0

Ամենամսյա

7.5

6.0

6.0

6.0

Տոկոսների վճարման պայմանները իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:  

Օվերդրաֆտի տրամադրման հնարավորություն ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով` ավանդի դիմումի ներկայացման օրը :

Ավելի քան 365 օր ժամկետով և ավելի քան 50 մլն AMD գումարի կամ համարժեք արտարժույթի չափով ներդրված ավանդների դեպքում տոկոսադրույքը հաստատվում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարչության կողմից, անհատական կարգով: 

1

Սակագներ և տուժանքներ

1.    Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդատուի բանկային հաշվին առկա միջոցներից հետ է գանձվում արդեն իսկ վճարված տոկոսագումարները` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ամենամսյա վճարման դեպքում,
բ/ չի վճարվում ավանդի գումարի նկատմամբ ավանդատուի բանկային հաշվին հաշվեգրված տոկոսագումարը` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ժամկետի ավարտին վճարման դեպքում,
2.   
Ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, ավանդի նկատմամբ տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի օրական փաստացի մնացորդի նկատմամբ: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0.01%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0.1% տարեկան դրույքաչափերը` բանկ ներդրված փաստացի ժամանակահատվածում:
Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվում առկա դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ՓԲ ընկերության Խորհրդի  կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն:   
3.   
Եթե ավանդային պայմանագրի ժամկետային մարման և/կամ վաղաժամկետ խզման հետևանքով ավանդատուի կարգավիճակը չի վերածվում «հաճախորդ» կարգավիճակի, այսինքն ավանդատուն ունի գործող  ավանդ(ներ), ապա նրանից չեն գանձվում հաշվի սպասարկման տարեկան վճարը և բանկային հաշվի չնվազող մնացորդը:
4.   
Եթե ավանդային պայմանագրի ժամկետային մարման և/կամ վաղաժամկետ խզման հետևանքով ավանդատուի կարգավիճակը վերածվում է «հաճախորդ» կարգավիճակի, այսինքն ավանդատուն չունի գործող ավանդ(ներ) և չի ցանկանում փակել հաշիվը բանկում, ապա նրանից գանձվում է հաշվի սպասարկման տարեկան վճարը և բանկային հաշվի չնվազող մնացորդը` տվյալ պահին բանկում գործող սակագներին համապատասխան:

2

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ

1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը  հաշվարկում է  ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
   
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ),   որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում  ավանդի ներդրման և վերադարձման օրերին:

Օրինակ1
Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր
Ներդրված ավանդի գումար- 50 000  ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք- 8%
50 000 * 8 /100 / 365 * 363 -10% = 3 580.2ՀՀ դրամ

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)`ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը  հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.
                                                     APY= (1+r/n)n  -1,  որտեղ`
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է
Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ամենամսյա է`  n =12 , ապա                                                                 
                                                     APY= (1+0.08/12)12 -1,     
                                                     APY=0.082999*100=8.29%

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ժամկետի վերջում է `  n =1 , ապա
                                                     APY= (1+0.08/1)1  -1,                      
                                                     APY=0.08*100=8%

Լրացուցիչ տեղեկատվություն

 

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
2.
Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
3.
Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
4.
Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

  • միայն դրամային ավանդի դեպքում - չորս միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
  • ¨՛ դրամային (երկու միլիոնից ավելի) ¨՛ արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
  • ¨՛դրամային (երկու միլիոնից պակաս) ¨՛արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ ¨ արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի ¨ հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):     

          Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
    5.
    Ավանդային հաշվի բացումը զուգորդվում է բանկային հաշիվների բացմամբ: Ընդ որում` արտարժույթով ավանդ ներդնելիսբացի արտարժութային բանկային հաշվից, պարտադիր բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ` տոկոսագումարների հաշվեգրման համար, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Այդ հաշիվների տարեկան սպասարկման վճարները գանձվում են համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների և ամրագրված են սպասարկման պայմանագրի 2.4 կետով:
    6.
    Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

    1

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

     Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
     
    Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ



    Թարմացված է` 29/09/11 11:08
            
            Альтернативный вход