Ավանդ «Համալրվող»
«Համալրվող» ավանդի տեղեկատվական ամփոփագիր
Ավանդի հիմնական պայմանները
|
ԱՎԱՆԴ §ՀԱՄԱԼՐՎՈՂ¦ | ||||
|
Ժամկետային ավանդ համալրման և օվերդրաֆտի ստացման հնարավորությամբ: | ||||
|
Ավանդատեսակի գործողության ժամկետը |
01.01.2012-31.12.2012 թթ. | |||
|
Արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար | ||
|
Տարեկան տոկոսադրույքը |
11 % |
7 % | ||
|
Ավանդի նվազագույն գումարը |
100 000 ՀՀ դրամ |
300 ԱՄՆ դոլար | ||
|
Ավանդի ժամկետը |
365 օր | |||
|
Ավանդը նախատեսվում է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: | ||||
|
Համալրվող գումարն ավանդի գործողության ողջ ընթացքում չի կարող գերազանցել սկզբնապես ներդրված ավանդի գումարի եռապատիկը: Ավանդի համալրումը հնարավոր է մինչեւ ավանդի ժամկետի ավարտին նախորդող 91-րդ օրը: | ||||
|
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` ArCa կամ Visa Electron քարտ, առանց տարեկան սպասարկման վճարի գանձման: | ||||
|
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ: | ||||
|
Տոկոսագումարի վճարումն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցման միջոցով: | ||||
|
Օվերդրաֆտի տրամադրման հնարավորություն ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով` ավանդի դիմումի ներկայացման օրը: | ||||
|
Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
|
1 |
Սակագներ և տուժանքներ 1. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում. ա/ ավանդատուի բանկային հաշվին առկա միջոցներից հետ է գանձվում արդեն իսկ վճարված տոկոսագումարները` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ամենամսյա վճարման դեպքում, բ/ չի վճարվում ավանդի գումարի նկատմամբ ավանդատուի բանկային հաշվին հաշվեգրված տոկոսագումարը` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ժամկետի ավարտին վճարման դեպքում, 2. Ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, ավանդի նկատմամբ տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի օրական փաստացի մնացորդի նկատմամբ: Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0.01%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0.1% տարեկան դրույքաչափերը` բանկ ներդրված փաստացի ժամանակահատվածում: Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվում առկա դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ՓԲ ընկերության Խորհրդի կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն: 3. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումը իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի բանկային հաշիվներից գանձվում է տարեկան սպասարկման վճար համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների: | |||
|
2 |
Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:
| |||
Լրացուցիչ տեղեկատվություն
|
|
Լրացուցիչ տեղեկատվություն 1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
|
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն
|
1 |
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
|
Թարմացված է` 27/02/12 11:33


