Ավանդ «Բազմարժութային»
«Բազմարժութային» ավանդի տեղեկատվական ամփոփագիր
Ավանդի հիմնական պայմանները
|
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ | |||||
|
ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ §ԲԱԶՄԱՐԺՈՒԹԱՅԻՆ¦ | |||||
|
Ավանդատեսակի գործողության ժամկետն է |
01.01.12 – 31.12.12 թթ. ներառյալ | ||||
|
Ավանդի արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
ՌԴ ռուբլի | |
|
Ավանդի տոկոսադրույք |
9 % |
8% |
6% |
6% | |
|
Ավանդի ներդրման ժամկետը |
365օր | ||||
|
Ավանդի ներդրման նվազագույն գումարը |
100.000 ՀՀ դրամ |
300
|
200 Եվրո |
10 000 ՌԴ ռուբլի | |
|
Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին: | |||||
|
Ավանդի ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ: Ավանդի գումարի արժույթի փոխարկման դեպքում գործում է համապատասխան արժույթի տարեկան դրույքաչափը (ավանդի մարմանը մնացած ժամկետի համար): | |||||
|
Օվերդրաֆտի տրամադրման հնարավորություն ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով` ավանդի դիմումի ներկայացման օրը : Օվերդրաֆտը վերցնելու օրվանից մինչ մարելը ավանդատեսակի բազմարժութային ռեժիմը վերանում է: | |||||
|
1 |
Սակագներ և տուժանքներ 1. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
| ||||
|
2 |
Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ
1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները: Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև` ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ), որտեղ` ԱԳ - ներդրված ավանդի գումար Տ – տարեկան պարզ տոկոսադրույք Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում ավանդի ներդրման և վերադարձման օրերին: Օրինակ 1 Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր Ներդրված ավանդի գումար- 100 000 ՀՀ դրամ Տարեկան պարզ տոկոսադրույք- 9% 100 000 * 9 /100 / 365 * 363 -10% = 8 055.6 ՀՀ դրամ 2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում. APY= (1+r/n)n -1, որտեղ` APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է r-տարեկան պարզ տոկոսադրույքն է n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ամենամսյա է ` n =12 , ապա APY= (1+0.09/12)12 -1, APY=0.0938*100=9.38% Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը ժամկետի վերջում է ` n =1 , ապա APY= (1+0.09/1)1 -1, APY=0.09*100=9% | ||||
Լրացուցիչ տեղեկատվություն
|
|
Լրացուցիչ տեղեկատվություն 1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
|
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն
|
1 |
Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
|
Թարմացված է` 10/01/12 10:33


