Ավանդ «Շահավետ+»


«Շահավետ+» ավանդի տեղեկատվական ամփոփագիր

Ավանդի հիմնական պայմանները

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ   §ՇԱՀԱՎԵՏ + ¦

Ավանդի հիմնական պայմանները 

Ավանդի ներդրման ժամկետը

91-365 օր

Ավանդի ներդրման արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ Դոլար

Եվրո

Տարեկան տոկոսադրույք

13 %

9 %

7 %

Ավանդի ներդրման նվազագույն գումարը

100.000 ՀՀ դրամ

300 ԱՄՆ Դոլար

300 Եվրո

Ավանդը նախատեսվում է ռեզիդենտ  ֆիզիկական անձանց համար:

Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:

Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` ArCa կամ Visa Electron քարտ:

Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:

Օվերդրաֆտի տրամադրման հնարավորություն ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:

Լրացուցիչ տեղեկատվություն

1

Սակագներ և տուժանքներ

1. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդատուի բանկային հաշվին առկա միջոցներից հետ է գանձվում արդեն իսկ վճարված տոկոսագումարները` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ամենամսյա վճարման դեպքում,
բ/ չի վճարվում ավանդի գումարի նկատմամբ ավանդատուի բանկային հաշվին հաշվեգրված տոկոսագումարը` ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների ժամկետի ավարտին վճարման դեպքում,
2. Ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում, ավանդի նկատմամբ տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի օրական փաստացի մնացորդի նկատմամբ: Ռեզիդենտ  ֆիզիկական անձանց արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0.01%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0.1% տարեկան դրույքաչափերը` բանկ ներդրված փաստացի ժամանակահատվածում:
Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվում առկա դրամական միջոցների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը`
«Յունիբանկ» ՓԲ ընկերության Խորհրդի  կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն:   
3. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի բանկային հաշիվներից գանձվում է տարեկան սպասարկման վճար համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների:

2

Տեղեկատվություն տոկոսադրույքների վերաբերյալ

1.Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը  հաշվարկում է  ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները:

   

Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
                                                   ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ),  

որտեղ`
ԱԳ
ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում  ավանդի ներդրման և վերադարձման օրերին:

 

Օրինակ 1

Ավանդի ներդրման օրերի քանակ- 365 օր
Ներդրված ավանդի գումար- 100 000  ՀՀ դրամ
Տարեկան պարզ տոկոսադրույք- 13%

100 000 * 13 /100 / 365 * 363 -10% = 11636 ՀՀ դրամ 

 

2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)` ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը  հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները  մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում. 

APY= (1+r/n)n  -1,  որտեղ`
APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է
r-տարեկան պարզ տոկոսադրույքն է
n- մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ամենամսյա է `  n =12 , ապա                                                                 
                                                                  APY= (1+0.13/12)12 -1,     
                                                                  APY=0.1376*100=13.76%

Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ժամկետի վերջում է `  n =1 , ապա
                                                                  APY= (1+0.13/1)1  -1,                      
                                                                  APY=0.13*100=13%

Լրացուցիչ տեղեկատվություն

 

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսագումարները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Տոկոսների հաշվեգրումը իրականացվում է օրական: Եթե ավանդը ներդրված է արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
2.
Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
3.
Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
4.
Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

  • միայն դրամային ավանդի դեպքում - չորս միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
  • ¨՛ դրամային (երկու միլիոնից ավելի) ¨՛ արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
  • ¨՛դրամային (երկու միլիոնից պակաս) ¨՛արտարժութային ավանդների դեպքում - մինչ¨ երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ ¨ արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի ¨ հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):     

          Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
    5.
    Ավանդային հաշվի բացումը զուգորդվում է բանկային հաշիվների բացմամբ: Ընդ որում` արտարժույթով ավանդ ներդնելիսբացի արտարժութային բանկային հաշվից, պարտադիր բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ` տոկոսագումարների հաշվեգրման համար, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Այդ հաշիվների տարեկան սպասարկման վճարները գանձվում են համաձայն Բանկում գործող դրույքաչափերի ու սակագների և ամրագրված են սպասարկման պայմանագրի 2.4 կետով:
    6.
    Ձեզ հետաքրքրող լրացուցիչ այլ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

    1

    Ավանդատուի իրավունքերի պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

     Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժային կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
     
    Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ



    Թարմացված է` 27/02/12 11:31
            
            Альтернативный вход