Անհատական պահատեղեր
«Յունիբանկ» ՓԲԸ-ն բազմատեսակ ծառայությունների շարքում, հաճախորդներին առաջարկում է նաեւ չհրկիզվող անհատական պահատեղերի նոր ծառայություն: Որի շնորհիվ Դուք այլեւս մտահոգություն չեք ունենա Ձեր թանկարժեք իրերը, փաստաթղթերը պահելու համար: Իսկ մեր աշխատակիցները կաջակցեն Ձեզ այս ծառայությունից օգտվելիս:
Ապահով — անվտանգ
Բոլոր պահատեղերը, որոնց պարունակությունը հանդիսանում է միայն Հաճախորդի գաղտնիքը, գտնվում են անվտանգության միջոցներով հագեցված հատուկ կառուցված չհրկիզվող տարածքում:
Գաղտնիությունը
«Յունիբանկ»-ը երաշխավորում է Ձեր գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված առանձնասենյակը Ձեզ հնարավորություն կտա արկղից օգտվել բացարձակ գաղտնի պայմաններում: Յուրաքանչյուր պահատեղ կարող է բացվել միայն արկղի տիրոջ անձնական բանալիով կամ նրա կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից:
Անհատական պահատեղերի չափերը
աճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու համար առաջարկում ենք երեք տարբեր չափերի պահառության արկղեր:(բարձրություն x լայնություն x խորություն) մմ-ով
| Վարձակալության ժամկետը | 110x220x480 /մմ/ (փոքր) | 200x220x480 /մմ/ (միջին) | 200x450x480 /մմ/ (մեծ) |
|---|---|---|---|
| 7 օր | 4 500 AMD | 6 000 AMD | 9 000 AMD |
| 14 օր | 6 000 AMD | 9.000 AMD | 10 000 AMD |
| 1 ամիս | 10 000 AMD | 15 000 AMD | 20 000 AMD |
| 6 ամիս | 20 000 AMD | 25 000 AMD | 30 000 AMD |
| 1 տարի | 30 000 AMD | 37 000 AMD | 45 000 AMD |
Թարմացված է` 6/08/10 10:21





