Սպառողական վարկեր
Սպառողական վարկավորման գրավչությունը կայանում է նրանում, որ արդեն սյսօր կարելի է ձեռքբերել այն ապրանքը, որը գնելու համար հարկավոր էր երկար ժամանակ խնայողություններ անել և գումար կուտակել:
Սպառողական վարկի առավելությունները հետևյալն են`
- գումար` ցանկացած նպատակի համար
Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային սպառողական վարկեր, այնպես էլ ոչ նպատակային, երբ գումարը կարելի է ստանալ ցանկացած սպառողական նպատակի համար` վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու կամ էլ ապրանքներ գնելու համար:
- անհրաժեշտ գումարի արագ ստացում
- վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ
Սպառողական վարկի համար հիմնականում պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Սպառողական վարկեր բոլոր նպատակների համար
Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած սպառողական նպատակի համար, հետևյալ պայմաններով` վարկի գումարը` 1 մլն մինչւ 25 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը` բնակարան, առանձնատուն կամ ոչ բնակելի շինություն:
Վարկ U-Constant
Սպառողական վարկ ԲՈՒՀ-երի, առողջապահության ոլորտի և պետական հաստատությունների աշխատակիցների համար: Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%: Վարկի համար բանկը չի պահանջում ապահովվածություն`գրավ:
Վարկ U-Home
Սպառողական վարկ` կահույք, սան. տեխնիկա և ջեռուցման համակարգեր ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 23%, կանխավճարը` սկսած 20%:
Վարկ U-Best Offer
Սպառողական վարկ` համակարգչային տեխնիկա ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը` 0%:
Վարկ U-NIX
Սպառողական վարկ` NIX խանութ-սրահից համակարգչային տեխնիկա ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%, կանխավճարը` 0%:
Վարկ U-Aray
Սպառողական վարկ` ARAY խանութների ցանցից տեխնիկա ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%: Կանխավճարը` 0%:
Վարկ U-Zigzag
Սպառողական վարկ` “Զիգզագ” խանութների ցանցից գնումներ իրականացնելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%: Կանխավճարը` 0%:
Վարկ U-Zigzag 0%
Սպառողական վարկ` “Զիգզագ” խանութների ցանցում իրականացված ակցիաների շրջանակներում գնումներ իրականացնելու համար` 0% տարեկան տոկոսադրույքով և 0% կանխավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, իսկ ժամկետը` մինչև 12 ամիս:
Վարկ U-Samsung
Սպառողական վարկ` “Samsung” խանութների ցանցից կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ գնելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%: Կանխավճարը` 0%:
Վարկ U-Orange
Սպառողական վարկ` Օրանժ Արմենիա ընկերությունից բջջային կապի միջոցներ ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%: Կանխավճարը սահմանված է 0%:
Վարկ U-MTS
Սպառողական վարկ` ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային հեռախոս ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 300 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%: Կանխավճարը սահմանված է 0%:
Վարկ U-Klaik
Սպառողական վարկ` KALIK և M&S սրահներից կահույք ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը`10%:
Վարկ U-KACKO+
Սպառողական վարկ` "ՌԵՍՈ" ընկերությունից ԿԱՍԿՈ ապահովագրություն ձեռքբերելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ, ժամկետը` 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20%: Կանխավճարը սահմանված է 0%:
Վարկ U-Smile
Սպառողական վարկ` ատամնաբուժական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 21%, կանխավճարը`սկսած 0%:
Վարկ UNI- Tourist
Սպառողական վարկ` զբոսաշրջության փաթեթի ձեռքբերման համար: Վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%:
Վարկ U-Fly
Սպառողական վարկ` ավիատոմսերի ձեռքբերման համար հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 300 հազար դրամ, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: Կանխավճարը` 0-30%:
Վարկ U-Student+
Սպառողական վարկ ուսման վարձը վճարելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%:
Թարմացված է` 16/12/11 16:36


