SMS տեղեկացում
Այս ծառայությունից օգտվելու դեպքում քարտապանները SMS հաղորդագրության միջոցով օպերատիվ տեղեկատվություն են ստանում բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրությունները Բանկն ուղարկում է հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին:
SMS- հաղորդագրության ծառայությունը բարձրացնում է քարտի օգտագործման անվտանգության մակարդակը, քանի որ քարտապանը հնարավորություն է ստանում վերահսկելու քարտով իրականացված բոլոր գործարքները հենց դրանց կատարման պահին և անհրաժեշտության դեպքում անմիջապես կապվել Բանկի հետ: SMS հաղորդագրության ծառայությունից օգտվելու համար քարտապանը պետք է Բանկին ներկայացնի համապատասխան դիմում:
Տեղեկատու հեռախոս` (010) 59 55 55:
Թարմացված է` 4/08/11 17:30


