U-Profy


Վարկի հիմնական պայմանները

U- PROFY

(Վարկային քարտ աշխատավարձային ծրագրերի և անհատների համար Visa Electron Visa, Classsic, Visa Gold, ArCa)

Վարկառուի նկատմամբ պահանջներ

1.  Ֆիզիկական անձ,

2.  Վատ վարկային պատմության բացակայություն,

3.  Վերջին աշխատավայրում նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ,

4.  Աշխատավարձի փոխանցում «Յունիբանկ» ՓԲԸ-ի քարտային հաշվին

Ներկայացվող փաստաթղթեր

1.  Դիմում,

2.  Անձնագիր,

3.  Սոցիալական քարտ,

4.  Տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ:

Վարկի գումար

Հարկված աշխատավարձի մինչև քառապատիկը: 

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Մինչև 24 ամիս

Ապահովվածություն

Գործիքը նախատեսում է աշխատավարձի պարտադիր փոխանցում քարտային հաշվին: Գործատուի երաշխավորության առկայության դեպքում տարեկան տոկոսադրույքը նվազեցվում է 2%-ով:

Տարեկան տոկոսադրույքը

- աշխատավարձային նախագիծ մինչև 30 աշխատակից-22% բացասական մնացորդի վրա,

- աշխատավարձային նախագիծ 30-ից ավելի աշխատակից - 20% տարեկան բացասական մնացորդի վրա,

- “Յունիբանկ” ՓԲԸ հետ աշխատավարձային նախագծերով չհամագործակցող կազմակերպությունների աշխատակիցների համար` 23% բացասական մնացորդի վրա:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Նպատակային նշանակություն

Սպառողական

Կանխիկացման կոմիսիոն վճար

Դեբետային միջոցների համար` 0%:

Վարկային միջոցների համար` 0.5%:

Քարտի տարեկան սպասարկման վճարը

- Visa Elctron - անվճար 30-ից ավելի աշխատակիցներով  աշխատավարձային նախագծի համար,

- համաձայն §Յունիբանկ¦ ՓԲԸ-ում գործող սակագների:

Յունիբանկի կողմից հիփոթեքային վարկ կամ ավտովարկ տրամադրելու դեպքում

Աշխատավարձային քարտի օվերդրաֆտի գծով  4 ամսից ոչ պակաս  ժամանակահատվածում պատշաճ կերպով կատարված վճարումների դեպքում`

- ավտովարկի տոկոսադրույքի նվազեցում 0.2%,

- հիփոթեքային վարկի նվազեցում 0.2%: 

Քարտային հաշվի դրական  մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք

5% տարեկան

Պարտադիր դրական շրջանառություն

Քաղվածքի գեներացման պահին առկա բացասական մնացորդի 10 (տասըտոկոսի չափով դրական շրջանառությամբ մինչև տվյալ ամսվա վերջին օրը

Դրական շրջանառություն = Բացասական մնացորդի 10% + Հաշվեգրված տոկոսագումարներ /մուտքի օրվա դրությամբ/

Մարման կարգը

1.   Հաշվարկված տոկոսագումարների ամենամսյա մարում, վարկի մայր գումարի մարում ժամկետի վերջում:

2.   Մայր գումարի ամենամսյա հավասարաչափ մարումներ, տոկոսագումարի ամենամսյա մարումներ:

Տույժեր

Պարտադիր դրական շրջանառության պայմանը  խախտելու դեպքում՝ միանվագ տույժ  չմարած գումարի 1% չափով:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո:

Վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին Բանկը տեղյակ է պահում հաճախորդին 1 աշխատանքային օրվա ընթացքում:  

Վարկը տրամադրվում է հաճախորդին բոլոր անհրաժեշտ պայմանագրերը կնքելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Ձևակերպել վարկային քարտի հայտը online




Թարմացված է` 14/05/12 11:08
        
        Альтернативный вход