Բանկային քարտեր




Յունիբանկի բանկային քարտերը ժամանակակից եւ հարմարավետ վճարային միջոց են, որոնք օգտագործվում են ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներ իրականացնելու կամ աշխարհի ցանկացած կետում կանխիկ գումար ստանալու  համար: Յունիբանկն իր հաճախորդներին առաջարկում է  Visa International միջազգային վճարային համակարգի և ArCa տեղային քարտեր: VISA քարտերն ընդունվում են աշխարհի ավելի քան 190 երկրներում: Ձեռք բերելով Յունիբանկի կողմից թողարկված Visa Electron, Visa Classic, Visa Gold կամ Visa Business  քարտերը՝ Դուք կդառնաք VISA մեծ ընտանիքի անդամ:
Քարտի ստացման համար հաճախորդը պետք է բանկի աշխատակցին ներկայացնի դիմում, անձնագիր և սոցիալական քարտ: Սպասարկող մենեջերը կկազմի համապատասխան պայմանագիր, որը ստորագրելուց  հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդը կստանա իր քարտը և PIN-կոդը` փակ ծրարով:  Քարտապանը Visa և ArCa վճարային քարտով կարող է վճարումներ կատարել առևտրի և սպասարկման կետերում, ստանալ կանխիկ միջոցներ կանխիկացման կետերից և բանկոմատներից` պայմանագրում նշված վճարային լիմիտի սահմաններում:


Թարմացված է` 26/01/12 17:01
        
        Альтернативный вход