Վարկ «Ունիվերսալ»
Վարկի հիմնական պայմանները
|
Վարկ "Ունիվերսալ" | ||
|
Նպատակային նշանակությունը |
Վարկը տրամադրվում է բիզնեսի հետ
| |
|
Վարկառուի նկատմամբ պահանջները
|
1.Իրավաբանական անձ,
| |
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը փոխանցվում է միանգամյա կամ փուլային փոխանցումներով` հաճախորդի բանկային հաշվին: | |
|
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար | |
|
Վարկի գումարը
|
50,001-300,000 | |
|
Վարկի տարեկան տոկոսադրույքը եւ ժամկետները
|
ժամկետ |
տոկոսադրույք |
|
մինչև 6 ամիս |
10% | |
|
7 - 12 ամիս |
11% | |
|
13 - 24 ամիս |
12% | |
|
25 - 36 ամիս |
13% | |
|
37 - 48 ամիս |
14% | |
|
Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները | ||
|
Ապահովածությունը |
Անշարժ գույք Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: | |
|
Լրացուցիչ ապահովվածությունը |
Բիզնեսի սեփականատերերի երաշխավորությունը | |
|
Վարկի գումարը/գրավի շուկայական արժեքը |
70% | |
|
Վարկի մարման կարգը |
1. Մայր գումարի մարումը` ամսական, հավասարաչափ մարումներով:
| |
|
Անհրաժեշտ փաստաթղթերը |
Համաձայն Բանկում գործող կարգի, այդ թվում` դիմում, բիզնեսի նկարագրություն, գրավի վկայական եւ այլն: | |
|
Կոմիսիոն գումար |
Միանվագ կոմիսիոն վճար 0.5% | |
Գրավի գնահատում և ապահովագրում
|
Գրավի ապահովագրում |
Ապահովագրման վերաբերյալ որոշումը ընդունում է վարկային կոմիտեն: |
|
Գրավի գնահատում |
Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության կողմից:
|
Տույժեր եւ տուգանքներ
|
Տուգանքներ |
1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 2. Ամենամսյա մուտքերը /կրեդիտային շրջանառությունը/ չապահովելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 3. Վարկի գումարը ոչ նպատակային օգտագործման եւ/կամ վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտրամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5-պատիկի չափով: 4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյակ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 5. Մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները /Հաշվապահական հաշվեկշիռ /ձեւ1/, Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն /ձեւ2/` իրավաբանական անձանց համար եւ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` անհատ ձեռնարկատերերի համար/ սահմանված ձեւով եւ հարկային մարմինների նշմամբ Բանկ չներկայացնելու կամ ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 6. Վավերապայմանների /անվանման, բաժնետերերի կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավական կարգավիճակի, փոստային եւ փաստացի հասցեների, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման եւ/կամ ապահովագրության փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 3% կետով: 8. Յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքների հիման վրա, Բանկն իրավասու է վերանայել լրացուցիչ միջնորդավճարը, բայց սահմանել այն ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2% չափով: 9. Վարկային պայմանագրի կնքման օրվանից մեկ ամսվա ընթացքում վարկառուի աշխատակիցներին աշխատավարձի վճարումների իրականացման վերաբերյալ Վարկառուի և Բանկի միջև պայմանագիր չկնքելու, ինչպես նաև վարկի գործողության ժամկետում, նշված պայմանագրի սահմաններում, ցանկացած ամիս, վարկառուի աշխատակիցների թվաքանակով բացված հաշիվներին վճարումներ չկատարելու դեպքում ` տարեկան 0.5%: |
|
Տույժեր |
Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%` մինչեւ ժամկետանց գումարի մարելը: |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո: |
|
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: |
|
Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
Թարմացված է` 17/06/11 10:06


