Վարկ «+6»
Վարկի հիմնական պայմանները
|
Վարկ «+6» Վարկը նախատեսված է 6 ամիսց ոչ պակաս փաստացի գործունեություն ծավալած զարգացող փոքր եւ միջին բիզնեսի համար: Մարման կարգը հնարավորություն է տալիս վարկառուին ընդլայնել բիզնեսը. վարկի հիմնական գումարը վճարվում է սկսած 7-րդ ամսից: | ||
|
Նպատակային նշանակությունը |
Վարկը տրամադրվում է բիզնեսի հետ կապված ցանկացած նպատակների համար /շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, վերանորոգում եւ այլն/, ներառյալ այլ բանկերում գործող վարկերը մարելու համար: | |
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
1.Վեց ամիսց ոչ պակաս փաստացի գործունեության առկայություն 2.Բացասական վարկային պատմության բացակայություն: | |
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է միանգամյա կամ փուլային փոխանցումներով` հաճախորդի բանկային հաշվին: | |
|
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
|
Վարկի առավելագույն գումարը |
100 000 |
100 000 |
|
Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը
|
17% |
14% |
|
Վարկի առավելագույն ժամկետը |
60 ամիս | |
|
Ապահովածությունը |
Անշարժ գույք
| |
|
Վարկի գումարը/գրավի շուկայական արժեքը |
70% | |
|
Վարկի մարման կարգը |
1.Հիմնական գումարի մարումը` սկսած 7-րդ ամսից հավասարաչափ մարումներով: 2.Տոկոսագումարի մարումը` ամսական:, 3.Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
| |
|
Ներկայացվող փաստաթղթերը |
Բանկում գործող կարգի համաձայն: | |
|
Միջնորդավճար |
100 000 ՀՀ դրամ | |
Գրավի գնահատում և ապահովագրում
|
Գրավի ապահովագրում |
Պարտադիր: Ապահովագրումն իրականացվում է Բանկի կողմից հավատագրված ապահովագրական ընկերություններում: |
|
Գրավի գնահատում |
Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության կողմից:
|
Տույժեր եւ տուգանքներ
|
Տուգանքներ |
1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 2. Համապատասխան շրջանառությունը չապահովելու համար` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 3. Վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտարամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5% կետով: 4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյալ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 5. Տարեկան հաշվապահական հաշվետվությունների /մինչեւ մայիսի 1, ձեւ 1,2/ չտրամադրման դեպքում`տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 6. Ռեկվիզիտների /անվան, հիմնադիրների կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավաբանական կարգավիճակի, հասցեի, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 3% կետով: 8.Բանկն իրավունք ունի յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքներով, սահմանի լրացուցիչ միջնորդավճար, բայց ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2%-ից: |
|
Տույժեր |
Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%, մինչեւ ժամկետանց գումարի մարելը: |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո: |
|
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: |
|
Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
Թարմացված է` 13/12/10 15:18


