Վարկ «Լոյալ»


Վարկի հիմնական պայմանները

Վարկ  «Լոյալ»

Վարկը նախատեսված է փոքր եւ միջին բիզնեսի համար

Նպատակային նշանակությունը 

Վարկը տրամադրվում է բիզնեսի հետ կապված ցանկացած նպատակների համար /շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, վերանորոգում եւ այլն/, ներառյալ այլ բանկերում գործող վարկերը մարելու համար:  

Վարկառուի նկատմամբ պահանջները 

1.Վեց ամիսց ոչ պակաս փաստացի գործունեության առկայություն

2.Բացասական վարկային պատմության բացակայություն:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է միանգամյա կամ փուլային փոխանցումներով` հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի առավելագույն գումարը

30 000

30 000

Վարկի տարեկան տոկոսադրույքը
(Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:)

14%

12%

Վարկի առավելագույն ժամկետը

12 ամիս

Ապահովածությունը

Անշարժ գույք

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի գումարը/գրավի շուկայական արժեքը

70%

 

Վարկի մարման կարգը

1.Հիմնական գումարի մարումը` ժամկետի վերջում:

2.Առաջին տարվա տոկոսագումարը գանձվում է վարկի տրամադրման պահին եւ ենթակա չեն վերահաշվարկման վարկի վաղաժամկետ մարման ժամանակ:  

3.Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

Մեկ տարվա ավարտին վարկառուն կարող է մարել վարկի  գումարն ամբողջությամբ կամ մասնակի: Եթե վարկի գումարը մարվել է մասնակի, ապա վարկառուին հնարավորություն է ընձեռվում ամբողջ գումարը մարել 3 տարվա ընթացքում, սակայն, այդ դեպքում, վարկի տարեկան տոկոսադրույքը եվրոյի դեպքում կկազմի 15%, իսկ դոլարի դեպքում` 17%:

Մարման կարգը սկսած երկրորդ տարվանից հետեւյալն է`

1.Վարկի հիմնական գումարը` ամսական, հավասարաչափ մարումներով;

2.Տոկոսագումարի մարումը` ամսական;

3.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ներկայացվող փաստաթղթերը

Պարզեցված փաստաթղթաշրջանառություն`

1.Դիմում

2.Բիզնեսի պարզեցված վերլուծություն

3.Գրավի սեփականության վկայական

4.Գրավի գնահատման նախնական նամակ

5.Բիզնեսի եւ գրավի ֆոտոնկարներ /նվազագույնը 5 հատ յուրաքանչյուրը/

6.Վարկառուի վարկային պատմությունը

Միջնորդավճար

50 000 ՀՀ դրամ



Գրավի գնահատում և ապահովագրում

Գրավի ապահովագրում 

Պարտադիր: Ապահովագրումն իրականացվում է Բանկի կողմից հավատագրված ապահովագրական ընկերություններում:  

Գրավի գնահատում

Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության  կողմից:

Տույժեր եւ տուգանքներ

Տուգանքներ

1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի  ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով:

2. Համապատասխան շրջանառությունը չապահովելու համար` տոկոսադրույքի ավելացում 1% կետով:

3. Վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտարամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5% կետով:

4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյալ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով:

5. Տարեկան հաշվապահական հաշվետվությունների /մինչեւ մայիսի 1, ձեւ 1,2/ չտրամադրման դեպքում`տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով:

6. Ռեկվիզիտների /անվան, հիմնադիրների կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավաբանական կարգավիճակի, հասցեի, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով:

7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման դեպքում`  տոկոսադրույքի ավելացում 3% կետով:

8.Բանկն իրավունք ունի յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքներով,  սահմանի  լրացուցիչ միջնորդավճար, բայց ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2%-ից:

Տույժեր

Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յՀիուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%, մինչեւ ժամկետանց գումարի մարելը:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո:

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:  

Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում:



Թարմացված է` 13/12/10 15:19
        
        Альтернативный вход