Վարկ «Ինդիվիդուալ»
Վարկի հիմնական պայմանները
|
Նպատակային նշանակությունը |
Այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար: |
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
1.Իրավաբանական անձիք
|
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է որոշակի ժամկետով, միանվագ կերպով դրամական միջոցները հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
|
|
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար |
|
Վարկի գումարը |
50,000-1,000,000 |
|
Վարկի տարեկան տոկոսադրույքը
|
12%
Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: |
|
Վարկի առավելագույն ժամկետը |
84 ամիս
|
|
Գրավի տեսակը |
Անշարժ գույք Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: |
|
Վարկի գումար/գրավի շուկայական արժեք |
70% |
|
Մարման կարգը |
1. Ամենամսյա, մայր գումարի հավասարաչափ մարումներով:
|
|
Պահանջվող փաստաթղթերը |
Համաձայն գործող Բանկի կարգի |
|
Կոմիսիոն գումար |
Վարկի գումարի 0.1% /ՀՀ դրամ/ |
Գրավի գնահատում և ապահովագրում
|
Գրավի ապահովագրում |
Ապահովագրման վերաբերյալ որոշումը ընդունում է վարկային կոմիտեն: |
|
Գրավի գնահատում |
Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության կողմից:
|
Տույժեր եւ տուգանքներ
|
Տուգանքներ |
1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 2. Ամենամսյա մուտքերը /կրեդիտային շրջանառությունը/ չապահովելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 3. Վարկի գումարը ոչ նպատակային օգտագործման եւ/կամ վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտրամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5-պատիկի չափով: 4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյակ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 5. Մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները /Հաշվապահական հաշվեկշիռ /ձեւ1/, Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն /ձեւ2/` իրավաբանական անձանց համար եւ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` անհատ ձեռնարկատերերի համար/ սահմանված ձեւով եւ հարկային մարմինների նշմամբ Բանկ չներկայացնելու կամ ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 6. Վավերապայմանների /անվանման, բաժնետերերի կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավական կարգավիճակի, փոստային եւ փաստացի հասցեների, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման եւ/կամ ապահովագրության փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 3% կետով: 8. Յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքների հիման վրա, Բանկն իրավասու է վերանայել լրացուցիչ միջնորդավճարը, բայց սահմանել այն ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2% չափով: 9. Վարկային պայմանագրի կնքման օրվանից մեկ ամսվա ընթացքում վարկառուի աշխատակիցներին աշխատավարձի վճարումների իրականացման վերաբերյալ Վարկառուի և Բանկի միջև պայմանագիր չկնքելու, ինչպես նաև վարկի գործողության ժամկետում, նշված պայմանագրի սահմաններում, ցանկացած ամիս, վարկառուի աշխատակիցների թվաքանակով բացված հաշիվներին վճարումներ չկատարելու դեպքում ` տարեկան 0.5%: |
|
Տույժեր |
Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%` մինչեւ ժամկետանց գումարի մարելը: |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո: |
|
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: |
|
Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
Թարմացված է` 17/06/11 10:07


