Գյուղատնտեսական վարկեր
|
Նպատակային նշանակությունը |
Գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում եւ այլն: |
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
Միջոցները պետք է ուղղվեն ընտանեկան գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական միկրոձեռնարկությունների զարգացմանը, գյուղական փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ իրավաբանական անձանց ֆինանսավորմանը: Վարկի գումարի առնվազն 80%-ը պետք է ուղղվի կապիտալ ներդրումներին և հիմնական միջոցների ձեռքբերմանը: Վարկավորումը իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, բացի Երեւան քաղաքից: |
|
Վարկավորման ոչ ենթակա ոլորտները |
- Բնակարանի կառուցում կամ վերանորոգում, - Բանկերի կամ երրորդ անձանց նկատմամբ պարտքի մարում, -Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի արտադրություն, վերամշակում և առեւտուր, -Գյուղատնտեսության կամ հարակից ոլորտների հետ չառնչվող մեծածախ առևտրային գործունեություն, -Սպառողական նպատակներով, - Մետաղների առեւտուր, նավթամթերքների առեւտուր, -Թունաքիմիկատների առքուվաճառք,եթե դրանք ՀՀ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից ընդունելի չեն: |
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է որոշակի ժամկետով, միանվագ կամ փուլային փոխանցումներով` դրամական միջոցները հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: |
|
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար |
|
Վարկի առավելագույն գումարը |
150 000 դոլար |
|
Կոմիսիոն գումար |
Վարկի գումարի 0.1% /ՀՀ դրամ/ |
|
Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը |
10%
|
|
Վարկի առավելագույն ժամկետը |
7 տարի
Շրջանառու միջոցների ձեռքբերման համար նախատեսված վարկերի ժամկետը սահմանված է առավելա•ույնը 18 ամիս: |
|
Վարկառուի ներդրումը` սեփական միջոցների հաշվին |
Ծրագրի արժեքի 20%-ի չափով, ընդ որում ներդրումները կարող են լինել ինչպես դրամով, այնպես էլ գույքի տեսքով: Գույքի արժեքը որոշվում է բանկի կողմից: |
|
Գրավի տեսակը |
Հիմնական գրավ` անշարժ գույք; Լրացուցիչ գրավ` ավտոմեքենա, հիմնական միջոցներ, այլ իրացվելի գույք: Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին: |
|
Մարման կարգը |
1. Մայր գումարի ամենամսյա մարումներ:
|
|
Պահանջվող փաստաթղթերը |
Համաձայն գործող Բանկի կարգի: |
Թարմացված է` 17/06/11 10:13


