Էքսպրես վարկ


Վարկի հիմնական պայմանները

Էքսպրես վարկ

Վարկը նախատեսված է փոքր բիզնեսի համար 

Նպատակային նշանակությունը 

Վարկը տրամադրվում է բիզնեսի հետ կապված ցանկացած նպատակների համար` շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, վերանորոգում եւ այլն:  

Վարկավորման ոլորտները

Մանրածախ առեւտուր, ծառայությունների մատուցում, փոքր արտադրություն եւ այլն:

Վարկառուի նկատմամբ պահանջները 

1.Իրավաբանական անձ,

2.Անհատ ձեռնարկատեր,

3.Բիզնեսի փաստացի գործունեության ժամկետը` նվազագույնը 6 ամիս,  

4.Բացասական վարկային պատմության բացակայություն:

Փաստացի գործունեության ժամկետ է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում բիզնեսի սեփականատերերը իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է միանգամյա կամ փուլային փոխանցումներով` հաճախորդի բանկային հաշվին

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի գումարը

6,000,000

15,000

15,000

Վարկի տարեկան տոկոսադրույքը
(Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:)


20%


17%


14%

Վարկի առավելագույն ժամկետը

48 ամիս

Ապահովածությունը

Անշարժ գույք

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի գումարը/գրավի շուկայական արժեքը

70%

Վարկի մարման կարգը

1.Հիմնական գումարի մարումը` ամսական, հավասարաչափ:

2.Տոկոսագումարի մարումը` ամսական:,

Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Անհարժեշտ փաստաթղթերը`

Դիմում 

Բիզնեսի նկարագրություն

Գրավի վկայական

Գրավի գնահատման նախնական նամակ

Բիզնեսի նկարներ /նվազագույնը 5 հատ/ եւ գրավի  նկարներ /նվազագույնը 5 հատ/

 Վարկառուի վարկային պատմությունը /ԱՔՌԱ

Միջնորդավճար

30,000 ՀՀ դրամ



Գրավի գնահատում և ապահովագրում

Գրավի ապահովագրում 

Ապահովագրման վերաբերյալ որոշումը ընդունում է վարկային կոմիտեն:  

Գրավի գնահատում

Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության  կողմից:

Տույժեր եւ տուգանքներ

Տուգանքներ

1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի  ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով:

2. Համապատասխան շրջանառությունը չապահովելու համար` տոկոսադրույքի ավելացում 1% կետով:

3. Վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտարամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5% կետով:

4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյալ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով:

5. Տարեկան հաշվապահական հաշվետվությունների /մինչեւ մայիսի 1, ձեւ 1,2/ չտրամադրման դեպքում`տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով:

6. Ռեկվիզիտների /անվան, հիմնադիրների կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավաբանական կարգավիճակի, հասցեի, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով:

7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման դեպքում`  տոկոսադրույքի ավելացում 3% կետով:

8.Բանկն իրավունք ունի յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքներով,  սահմանի  լրացուցիչ միջնորդավճար, բայց ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2%-ից:

Տույժեր

Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յՀիուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%, մինչեւ ժամկետանց գումարի մարելը:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո:

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:  

Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում:



Թարմացված է` 2/02/11 17:56
        
        Альтернативный вход