Վարկ «Չմերժվող»
Վարկի հիմնական պայմանները
|
Վարկ «Չմերժվող» Վարկը նախատեսված է փոքր եւ միջին բիզնեսի համար | ||
|
Նպատակային նշանակությունը |
Վարկը տրամադրվում է բիզնեսի հետ կապված ցանկացած նպատակների համար` շրձանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, վերանորոգում եւ այլն: | |
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
Բացասական վարկային պատմության բացակայություն: | |
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է միանգամյա կամ փուլային փոխանցումներով` հաճախորդի բանկային հաշվին: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: | |
|
Վարկի արժույթը |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
|
Վարկի գումարը |
50,000 |
50,000 |
|
Վարկի տարեկան տոկոսադրույքը
|
17% |
14% |
|
Վարկի առավելագույն ժամկետը |
48 ամիս | |
|
Ապահովածությունը |
Անշարժ գույք
Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:
| |
|
Վարկի գումարը/գրավի շուկայական արժեքը |
70% | |
|
Ներկայացվող փաստաթղթերը |
Դիմում Բիզնեսի պարզեցված վերլուծություն Գրավի սեփականության վկայական Գրավի գնահատման նախնական նամակ Բիզնեսի նկարներ /նվազագույնը 5 հատ/ եւ գրավի նկարներ /նվազագույնը 5 հատ/ Վարկառուի վարկային փաթեթը | |
|
Միջնորդավճար |
100,000 ՀՀ դրամ | |
Գրավի գնահատում և ապահովագրում
|
Գրավի ապահովագրում |
Ապահովագրման վերաբերյալ որոշումը ընդունում է վարկային կոմիտեն: |
|
Գրավի գնահատում |
Գրավը պետք է գնահատվի անկախ լիցեզնավորված կազմակերպության կողմից:
|
Տույժեր եւ տուգանքներ
|
Տուգանքներ |
1. Վարկի հիմնական գումարի կամ տոկոսագումարի ժամկետանցման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 2. Համապատասխան շրջանառությունը չապահովելու համար` տոկոսադրույքի ավելացում 1% կետով: 3. Վարկի նպատակային օգտագործումը հաստատող փաստաթղթեր չտարամադրելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 1.5% կետով: 4.Այլ անձանց հետ ցանկացած ձեւի վարկային պայմանագրերի կնքման մասին բանկին տեղյալ չպահելու դեպքում ` տոկոսադրույքի ավելացում 0.5% կետով: 5. Տարեկան հաշվապահական հաշվետվությունների /մինչեւ մայիսի 1, ձեւ 1,2/ չտրամադրման դեպքում`տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 6. Ռեկվիզիտների /անվան, հիմնադիրների կազմի, ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի տվյալների, իրավաբանական կարգավիճակի, հասցեի, հեռախոսահամարների, բանկային հաշիվների/ փոփոխության պարագայում բանկին տեղյակ չպահելու դեպքում` տոկոսադրույքի ավելացում 0,5% կետով: 7. Սկսած վարկի տրամադրման պահից 7 օրացուցային օրվա ընթացքում, վարկառուն պետք է ապահովագրի վարկային պայմանագրով սահմանված գույքը` շուկայական արժեքին համապատասխան: Գրավի առարկայի չապահովագրման դեպքում` տոկոսադրույքի ավելացում 3% կետով: 8.Բանկն իրավունք ունի յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտին, վարկառուի բիզնեսի եւ շուկայի վերլուծության արդյունքներով, սահմանի լրացուցիչ միջնորդավճար, բայց ոչ ավելի քան պարտքի մնացորդի 2%-ից: |
|
Տույժեր |
Հիմնական գումարի կամ տոկոսագումարի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է չվճարված գումարի 0,2%, մինչեւ ժամկետանց գումարի մարելը: |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց հետո: |
|
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում մեկ աշխատանքային օրվա ընթացքում: |
|
Վարկը տրամադրվում է հաճախորդին 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
Թարմացված է` 13/12/10 15:15


