Բիզնես վարկեր

Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:
Վարկերը նախատեսված են անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար
|
Բիզնես օվերդրաֆտ | |
|
Նպատակային նշանակությունը |
Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները |
|
Վարկի գումարը |
Յունիբանկի հաճախորդների համար` 6 ամիսների միջին ամսական զուտ կշռված շրջանառության մինչեւ 40 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 30 000 000 դրամը: Այլ բանկերում ընթացիկ հաշիվներ ունեցող հաճախորդների համար`վերջին 12 ամիսների միջին ամսական շրջանառության 20%-ի չափով, բայց ոչ ավելի քան 10 000 000 դրամը: |
|
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
|
Տարեկան տոկոսադրույքը |
Յունիբանկի հաճախորդների համար` 18%, Այլ բանկերում հաշիվներ ունեցող հաճախորդների համար` 20%: Տոկոսադրույքները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի օգտագործված գումարի նկատմամբ: |
|
Տոկոսագումարի հաշվարկման կարգը |
Տոկոսները հաշվարկվում եւ վերահաշվարկվում են ամեն օր: Վերջնական վերահաշվարկը կատարվում է ընթացիկ ամսվա վերջին օրը, իսկ վճարումը ավտոմատ կերպով կատարվում է հաճախորդի ընթացիկ հաշվից` հաջորդ ամսվա առաջին օրը: |
|
Վարկի ժամկետը |
Մինչեւ 12 ամիս` օվերդրաֆտի տրամադրման պայմանների տարեկան վերանայման պայմանով: |
|
Հիմնական գումարի մարման կարգը |
Օվերդրաֆտի հիմնական գումարը մարումը կատարվում է պայմանագրային ժամկետի ավարտին նախորդող 4 ամսվա ընթացքում ն (յուրաքանչյուր ամիս նվազեցվում է թույլատրելի սահմանաչափը): Հնարավոր է նաեւ հիմնական գումարը մարել պայմանագրի ժամկետի վերջում: |
|
Վաղաժամկետ մարում |
Օվերդրաֆտի վաղաժամկետ մարումը կատարվում է հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա: Վաղաժամկետ մարման դիմաց միջնորդավճար չի գանձվում: |
|
Միջնորդավճարներ |
Օվերդրաֆտի տրամադրման ժամանակ` Յունիբանկի հաճախորդների համար` 1%, Այլ բանկերում հաշիվներ ունեցող հաճախորդների համար` 1,5%: Հաստատված պայմաններից շեղումներով վարկի տրամադրման միջնորդավճար` 5 000 - 30 000 ՀՀ դրամ: Մարման օրը փոփոխելու դեպքում` 20 000 ՀՀ դրամ: Օվերդարֆտի պայմանների վերանայման դեպքում` 30 000 ՀՀ դրամ: Կանխիկացման դեպքում` համաձայն Բանկում գործող սակագների: |
|
Գրավ |
Բիզնես օվերդրաֆտները կարող են ապահովված լինել Բանկում առկա ավանդներով, ընթացիկ հաշիվների մնացորդներով, ինչպես նաեւ բարձր իրացվելիություն ունեցող այլ գրավներով եւ/կամ երրորդ անձանց երաշխավորություններով: |
|
Ապահովագրություն |
Բանկի վարկային կոմիտեի որոշմամբ |
|
Տույժեր եւ տուգանքներ |
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.2%-ի չափով: |
|
Բիզնես օվերդրաֆտի տրամադրման վրա ազդող գործոններ |
-Վարկառուի գործունեության ֆինանսական ցուցանիշներ -Վարկային պատմությունը -Համապատասխանություն Բանկի ներքին ընթացակարգերին |
|
Բիզնես օվերդրաֆտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը |
3 օրվա ընթացքում` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո: |
Թարմացված է` 22/07/11 14:25


