U-Technics


U-Technics  վարկի պայմանները

Նպատակային նշանակությունը

Տեխնիկայի ձեռքբերում` Բանկի հետ համագործակցող  խանութ-սրահներից:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,
- բացասական վարկային պատմության բացակայություն: 

Վարկի գումարը

մինչև  1 000 000 ՀՀ դրամ (ձեռքբերվող համակարգչային տեխնիկայի գնին համարժեք գումարի չափով):  

Վարկի արժույթը

 ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

Մինչև  24 ամիս

Կանխավճարը

0%

Տարեկան տոկոսադրույքը

22% 

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:

Ապահովվածությունը

Բանկը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն: 

Վարկի տրամադրման կարգը

 անկանխիկ եղանակով

Վարկի մարման կարգը 

Ամենամսյա, հավասարաչափ անուիտետային մարումներով:  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:

Հաշվի բացում և  սպասարկում

 Անվճար

Միջնորդավճար

-

Տույժեր

Ժամկետանց գումարի 0.5%-ի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: 

Ներկայացվող փաստաթղթերը 

- դիմում,
- անձնագիր,
- սոցիալական քարտ,
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ ,
- հարցում ԱՔՌԱ վարկային բյուրո (անվճար),
- երաշխավորողի փաստաթղթերը ( ըստ Բանկի պահանջի ):




Թարմացված է` 28/02/12 11:47
        
        Альтернативный вход