Ինտերնետ Բանկ « Հաճախորդ»

«Ինտերնետ բանկ- Հաճախորդ» համակարգը նախատեսված է ինտերնետ ցանցի միջոցով հաճախորդների բանկային հաշիվների կառավարման համար: Համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային ծառայություն իրական ժամանակի ռեժիմում`առաջարկելով ինտերնետային ցանցի միջոցով մուտք դեպի բանկային տեղեկատվություն: Այն հնարավորություն է տալիս հաճախորդին, առանց Բանկ այցելելու, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ինտերնետի միջոցով այդ փաստաթղթերն ուղարկել Բանկ, ստանալ իր բանկային հաշվի քաղվածքները եւ այլն: 
Համակարգը հնարավորություն է տալիս կատարելու  հետեւյալ գործառնությունները`
•    վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում  եւ տպագրում,
•    փաստաթղթերի արտահանում Բանկ,
•    գործարքների իրականացում գործառնական օր համակարգում
•    Բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի,  բանկային հաշիվներից քաղվածքի ստացում եւ տպագրում,
•    հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում:


«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգ մուտք գործելու կարգը


Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել BANK CLIENT  կայք,   մուտքագրել ծածկագիրը եւ գաղտնաբառը: Տվյալները սխալ մուտքագրելու դեպքում  համակարգը տեղեկացնում է այդ մասին: Այդ դեպքում մուտքագրումը պետք է կրկնել: Ծածկագիրը եւ գաղտնաբառը մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել login ստեղնը, որից հետո համակարգը կատարում է հաճախորդի նույնականացում եւ պահանջում է գաղտնի բանալին:

Համակարգում գրանցվելուց  հետո բացվում է գլխավոր մենյուն, որում առաջիկա աշխատանքի համար հաճախորդը ընտրում է իրեն անհրաժեշտ գործառույթը: Գլխավոր էջում արտապատկերվում է տեղեկատվություն այն բոլոր հաշիվների վերաբերյալ, որոնցով հաճախորդը կարող է գործառնություններ իրականացնել (հաշվի համարը, արտարժույթը, բացման ժամկետը եւ այլն): Հաշիվների վերաբերյալ քաղվածքները հասանելի կլինեն հաշվեկշիռ էջում: Համակարգն ընձեռում է  նաեւ վճարային փաստաթղթերի տպագրման հնարավորություն: 



«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգության ապահովումը

Հաճախորդի նույնականացումն իրականացվում է  հաճախորդի ծածկագրի,  գաղտնաբառի եւ գաղտնի բանալու ստուգման միջոցով: Մուտքի իրավունքը  հաստատվում է բանկում, բանկի սերվերը ֆիքսում եւ պահպանում է հաճախորդի բոլոր գործողությունները: Հաճախորդի կողմից կազմված վճարային փաստաթղթերը գտնվում են երկկողմանի հսկողության տակ հաճախորդի եւ բանկի կողմից:

«Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորվում է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV եւ SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ներկայիս դրությամբ առեւտրային գաղտնագրման /կրիպտոգրաֆիա/ եւ ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ, որի նպատակն օգտվողների գաղտնի տվյալներին` լոգինին եւ գաղտնաբառին մուտքի ստացումն է/  դեմ պայքարի ամենահաջող մեթոդն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող եւ բանկի անվանումը` 100 տոկոսով բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը, քանի որ անհնար է դառնում գրանցել հավաստագիրը «Յունիբանկ»-ի անվամբ:  

Եթե կայքը պաշտպանված է VeriSign տեխնոլոգիայով եւ նրա վրա տեղադրված է այդ հավաստագրի ապրանքանիշը, ապա օգտվողները կարող են վստահ լինել փոխանցվող տվյալների անվտանգության համար:
«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգության կանոնները պահպանելու նպատակով հաճախորդներին խորհուրդ է տրվում`
•    ծածկագիրը եւ բանալին պահել գաղտնի,
•    այլ ինտերնետային էջեր դիտելուց առաջ փակել վեբ բրաուզերի պատուհանը եւ բացառել ինտերնետային էջի արտատպման հնարավորությունը երրորդ անձանց կողմից:




Թարմացված է` 6/08/10 10:20
        
        Альтернативный вход