Ավանդներ ֆիզիկական անձանց համար
Ավանդ "UNI - կուտակային"
Ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 11%, դոլարի դեպքում` 6%, իսկ եվրոյի դեպքում` 5% տարեկան: Այս ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է կոմունալ վճարումների UNIPAY քարտ:
Ավանդ "Բազմարժութային"
Այս ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում գործում է բազմարժութային ռեժիմ, ինչն ավանդատուին հնարավորություն է տալիս խուսափել արժույթների փոխարժեքների տատանումների ազդեցությունից: Այս ավանդը ներդրած ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի ստացման նարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդ "Կապիտալ+"
Ավանդատուի ցանկության դեպքում իրականացվում է տոկոսագումարների կապիտալիզացիա` ավանդատուին առավելագույն եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելով: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` ArCa կամ Visa Electron քարտ և ընձեռվում է օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդ "Համալրվող"
Համալրման և օվերդրաֆտի ստացման հնարավորությամբ ավանդ: Ավանդի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 7%: Այս ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ և կոմունալ վճարումների UNIPAY քարտ:
Ավանդ "Շահավետ+"
Բարձր` մինչև 13% տարեկան տոկոսադրույքով ավանդ: “Շահավետ+” ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Օվերդրաֆտի տրամադրման հնարավորություն ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդ "Հարմարավետ"
Մինչև 12% տարեկան տոկոսադրույքով և գումարի մասնակի ետկանչման հնարավորությամբ ավանդ: Օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդ "Ցպահանջ-արտոնյալ"
Տարեկան տոկոսադրույքի վերանայմամբ ցպահանջ ավանդ: Հաճախորդն իրավունք ունի ավանդի գործողության ողջ ընթացքում կատարել անսահմանափակ քանակությամբ համալրումներ և նվազեցումներ: Ավանդատեսակը հնարավորություն է տալիս գումարի նվազեցման կամ հաշվի զրոյացման դեպքում պահպանել հաշվեգրված տոկոսագումարը:
Ժամկետային ստանդարտ ավանդներ
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Բանկային ավանդները երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
- միայն դրամային ավանդի դեպքում` չորս միլիոն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքում` երկու միլիոն դրամ,
- և՛ դրամային (երկու միլիոնից ավելի), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
- և՛ դրամային (երկու միլիոնից պակաս), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
Երաշխավորման դիմաց ավանդատուից որեւէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում:
Թարմացված է` 25/04/12 12:07


