Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկ “Արտոնյալ առաջնային”


Վարկի հիմնական պայմանները

“ԱՐՏՈՆՅԱԼ ԱՌԱՋՆԱՅԻՆ”

  Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող վարկ
(առաջնային շուկա)

Նպատակային նշանակությունը

Առաջնային շուկայից բնակելի անշարժ գույքի  ձեռքբերման համար տրամադրվող վարկ, այն դեպքում երբ ձեռքբերվող անշարժ գույքը /բնակարանը/ դեռեւս  չունի սեփականության վկայական:

Հնարավոր վարկառուները

Կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի  ֆիզիկական անձինք:

Վարկի առավելագույն գումարը

A

150,000 ԱՄՆ դոլար

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի առավելագույն ժամկետը

A

180 ամիս

Նվազագույն կանխավճարը

A

30%`  վճարված վաճառող ընկերությանը և նշված նախնական առքուվաճառքի պայմանագրում:

Վարկի տարեկան տոկոսադրույքը

A

16 %` հավելյալ գրավով վարկավորման դեպքում 

13%`  գնվող բնակարանի սեփականության վկայականը ստանալուց և գրավադրումից հետո:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված  ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վառկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

 

Միջնորդավճարը 

 

Վարկի տրամադրման համար`
- մինչև  30,000 դոլար վարկերի դեպքում` 50,000 դրամ,
- 30,001 դոլար և ավելի վարկերի դեպքում` 80,000 դրամ:

-  60,001 ԱՄՆ դոլար և ավելի  վարկերի
դեպքում` 100,000 ՀՀ դրամ:
2.Միջնորդավճար կանխիկացման համար (կանխիկացման պահին  գործող սակագների համաձայն):

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով: 

Վարկի մարման կարգը

Ամենամսյա հավասարաչափ մարումներով: 

Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի նկատմամբ: 

Վաղաժամկետ մարման հնարավորությունը

Թույլատրվում է, առանց տույժերի:

Տույժերը

Ժամկետանց վարկ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով: 

Ժամկետանց տոկոս

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց գումարի 0,2%-ի չափով:

Ապահովվածությունը

 

Գրավ

Իրացվելի գրավ Երևան քաղաքում

Երրորդ անձի երաշխավորություն

Չի հանդիսանում պարտադիր` նպատակահարմարությունը որոշում է Բանկը:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Գրավի գնահատումը

Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից:
Իրականացվում է վարկառուի միջոցներով:

Ապահովագրությունը

Գույքային

պարտադիր

Անձնական

ոչ պարտադիր

Գրավին ներկայացվող պահանջները

1. Բնակարան

Բնակարանը պետք է ունենա բարձր իրացվելիություն (լինի ավարտված նորակառույց կամ գտնվի Երեւանի բարձր իրացվելիություն ունեցող շրջանում, ցանկալի է վերանորոգված): Վարկերը չեն տրամադրվում բարձր մաշվածության աստիճան ունեցող շենքերում  (խրուշովյան, կասետային, հին և այլ շենքեր) բնակարանների ձեռքբերման համար:

2. Բնակելի տուն

Բնակելի տունը պետք է ունենա առանձնացված մուտք և հողակտոր: Բնակելի տունը չպետք է ունենա ընդհանուր պատեր հարևան տների հետ, իսկ մակերեսը պետք է կազմի առնվազն  100 քմ:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 7 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

3 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 2 աշխատանքային օր


ՀՀ բնակավայրերի տարածաշրջանային բաժանում

Տարածաշրջան

Բնակավայր

A

Երևան  

B

Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ջրվեժ, Ձորաղբյուր, Էջմիածին

C

Ծաղկաձոր,Արգավանդ, Փարաքար, Քասախ, Առինջ, Ստեփանակերտ, Հրազդան, Սևան, Արմավիր, Մարտունի, Աշտարակ, Կապան, Արտաշատ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Զովունի, Եղվարդ, Պտղնի, Եղեգնաձոր, Ջերմուկ, Արթիկ, Գավառ, Ալավերդի


*ԱՐՏՈՆՅԱԼ ԱՌԱՋՆԱՅԻՆ վարկատեսակը նախատեսված է առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման համար, որը, հաճախորդի կողմից Բանկ դիմելու պահին, դեռևս չունի սեփականության վկայական, բայց գնվող անշարժ գույքի արժեքի առնվազն 30%-ը հաճախորդը վճարել է վաճառող ընկերությանը՝ նախնական առքուվաճառքի պայմանագրով: Հաճախորդը դիմում է Բանկ բնակարանի գնի և վճարված կանխավճարի տարբերության չափով վարկ ստանալու համար: Վարկային հայտի հաստատման դեպքում վարկը տրամադրվում է 16 % տարեկան տոկոսադրույքով՝ այլ համապատասխան գրավի դիմաց: Գնվող գույքի սեփականության վկայականը ստանալուց և Բանկում գրավադնելուց հետո հաճախորդի վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 13% և կատարվում է գործող գրավի ազատում:


Թարմացված է` 13/04/12 13:02
        
        Альтернативный вход