Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը եւ որոշումները


Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
Շահաբաժինները վճարվում են ֆինանսական (հաշվետու) տարվա զուտ շահույթից ՀՀ դրամով՝ տարեկան շահաբաժինների վճարման ձևով:
Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի խորհուրդը:
Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ:
Տարեկան շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և ձևի մասին որոշումը ընդունում է Ժողովը՝ սահմանելով նաև վճարման ամսաթիվը:
Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե լրիվ չի վճարվել Բանկի հայտարարված կանոնադրական հիմնադրամը, ինչպես նաև եթե տվյալ պահին Բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են Բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:

Շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումներ



Թարմացված է` 8/12/10 10:49
        
        Альтернативный вход