Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
08.02.2012
Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ ֆիզիկական անձանց համար ապահովելով ավանդի առավել բարձր եկամտաբերություն: Այսուհետ “Շահավետ+” ավանդը կարելի ձևակերպել տարեկան 13% տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում, 9%` ԱՄՆ դոլարի և 7%` եվրոյի դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո, ժամկետը` 91-ից մինչև 365 օր:
“Շահավետ+” ավանդի դեպքում կարելի է ոչ միայն մեծ եկամուտ ստանալ, այլև ընտրել տոկոսների հաշվեգրման նախընտրելի տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: “Շահավետ+” ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի երևանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում:
Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնք առանձնանում են շահավետ պայմաններով և լրացուցիչ հնարավորություններով: Մասնավորապես, դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը: Նման մոտեցման շնորհիվ, այսօր Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալներով:
31.12.2011թ.-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 65,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 24%-ով և կազմել 53.5 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն աճել են առավել մեծ տեմպով` 68%-ով և կազմել 11.6 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների ծավալների աճը պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև տարբեր խմբերի հաճախորդների համար նախատեսված ավանդների գրավիչ պայմաններով:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է www.unibank.am կայքում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը: