Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին


18.01.2012
Հաճախորդների սպասարկումը էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի “Լոռի” մասնաճյուղը սկսում է աշխատել նոր ռեժիմով: Այսուհետ մասնաճյուղը երկուշաբթի-ուրբաթ օրերին կաշխատի ժամը 9:45-ից մինչև 17:00, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00: Կիրակին` հանգստյան օր: “Լոռի” մասնաճյուղի հասցեն է` ք.Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1:

“Լոռի” նորաբաց մասնաճյուղն իր աշխատանքը սկսել է 2012թ.-ի հունվարի 11-ից: Մասնաճյուղը իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկերի, բանկային քարտերի տրամադրում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, արտարժույթի փոխանակում, հաշվարկադրամարկղային սպասարկում և այլն:

Հիշեցնենք, որ Յունիբանկն ունի 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել կայքի “Աշխատանքային ժամեր” բաժին կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:


        
        Альтернативный вход