“Լոռի” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը


11.01.2012
Վանաձոր քաղաքում, Գ.Լուսավորիչի 38/1 հասցեում բացված “Լոռի” մասնաճյուղը 2012թ.-ի հունվարի 11-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00:

“Լոռի”-ն Յունիբանկի թվով երկրորդ մասնաճյուղն է Վանաձորում: Սպասարկման ժամանակակից նոր կետեր բացելով, Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն և արագ ու հարմարավետ սպասարկում: “Լոռի” մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկերի, բանկային քարտերի տրամադրում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, արտարժույթի փոխանակում, հաշվարկադրամարկղային սպասարկում և այլն:

Այսօր Յունիբանկն ունի 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության համաձայն, բանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը: Միայն 2011թ.-ին երեք նոր մասնաճյուղ է բացվել մայրաքաղաքում և երկուսը` մարզերում: Այս տարի նոր մասնաճյուղերի հետ մեկտեղ Յունիբանկը նախատեսում է բացել նաև սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում:


        
        Альтернативный вход