Կադրային նոր նշանակումներ «Յունիբանկ»-ում


03.08.2010
2010թ.-ի օգոստոսի 2-ին Զաքար Բոյաջյանը նշանակվել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի առաջին տեղակալ: Մինչ այդ Զաքար Բոյաջյանը զբաղեցնում էր Վարչության նախագահի տեղակալ-ռիսկերի կառավարման գծով տնօրենի պաշտոնը:

Զաքար Բոյաջյանը ծնվել է 1966թ.-ի հունիսի 1-ին: 1993թ.-ին նա ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական իստիտուտի ասպիրանտուրան եւ Հայաստանում ամերիկյան համալսարանը: Զաքար Բոյաջյանի աշխատանքային փորձը  ֆինանսաբանկային համակարգում կազմում է 18 տարի: Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում, մի շարք առեւտրային բանկերում եւ միջազգային կազմակերպություններում, այդ թվում` «Եվրազիա» հիմնադրամում:  

Վարչության նախագահի առաջին տեղակալի առաջնահերթ գործառույթներից  է հաճախորդների հետ աշխատանքի նոր մոտեցումների ձեւավորումը, ծառայությունների վաճառքի մեթոդների զարգացումը, մանրածախ եւ կորպորոտաիվ բիզնեսի, ռիսկերի կառավարումը:

Մեսրոպ Հակոբյանը, ով զբաղեցնում էր քարտային բիզնեսի զարգացման տնօրենի պաշտոնը, նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն, իսկ Վարչության նախագահի տեղակալ-կորպորատիվ բիզնեսի վարկավորման տնօրեն Արա Ավագյանը` Վարչության նախագահի տեղակալ-կորպորոտիվ բիզնեսի տնօրեն:

        
        Альтернативный вход