«Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ
29.07.2010
«Յունիբանկ»-ը նախատեսում է մինչև տարեվերջ պլաստիկ քարտերի քանակը ավելացնել ավելի քան երկու անգամ` հասցնելով այն մինչև 100 հազարի: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 48 հազար: Քարտերի քանակի աճի հետ զուգահեռ «Յունիբանկ»-ը մտադիր է մինչև տարեվերջ ընդլայնել բանկոմատների ու POS-տերմինալների ցանցը: Ներկայում բանկն ունի 69 բանկոմատ և 483 POS-տերմինալ, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց քանակը հասցնել, համապատասխանաբար, 90-ի եւ 1000-ի:
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել այս ուղղության զարգացմանը: Դա արտահայտվում է ոչ միայն առավելագույն թվով հաճախորդների ներգրավման քաղաքականությամբ, այլ նաեւ հաճախորդներին տեխնոլոգիապես պատրաստված եւ հետաքրքիր օպցիաներ պարունակող ծրագրերի ներկայացմամբ: 21-րդ դարի բանկային բիզնեսի հիմնական ուղղությունը սպառողական վարկերն են, այդ թվում նաև պլաստիկ քարտերով տրամադրվող վարկերը, որոնք լրջորեն դիվերսիֆիկացնում են պորտֆելը: 2010թ.-ի առաջին կիսամյակում «Յունիբանկ»-ը մեծացրել է պլաստիկ քարտերով վարկավորման ծավալը 850 մլն դրամով, հասցնելով այն 2.8 մլրդ դրամի: Միայն այս տարվա մայիսին բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը եղել են վարկային քարտեր»,-ասում է «Յունիբանկ»-ի քարտային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: