Հաճախորդների իրավունքները

Հարգելի հաճախորդներ,

Եթե Դուք ունեք առաջարկություններ, դժգոհություններ կամ բողոքներ Բանկի գործունեության եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ապա կարող եք տեղեկացնել մեզ այդ մասին հետեւյալ կերպ`
Փոստային հասցե` ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5
Հեռ` (34710) 59 55 55 (Հեռախոսակապի կենտրոն)
Էլ. փոստ` unibank@unibank.am, control@unibank.am

Հետադարձ կապի միջոցով`

Դուք կարող եք նաեւ թողնել Ձեր հաղորդագրությունը “Բողոքների եւ առաջարկությունների գրքում”, որը տեղադրված է Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում: Մասնաճյուղերի եւ գլխամասային գրասենյակի հասցեները կարող եք դիտել այստեղ:

Մեր աշխատակիցները կներկայացնեն Ձեզ սպառիչ պատասխաններ ծագած բոլոր հարցերի շուրջ: Հայտնեք Ձեր կարծիքը մեր մասին: Մենք միշտ ուրախ ենք լսելու մեր հաճախորդներին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: “Յունիբանկ”-ը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից այն դեպքերում, երբ փոխհատուցման պահանջը չի գերազանցում 500 հազար ՀՀ դրամը:

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

Հաճախորդների դիմում-բողոքների ընդունման եւ քննարկման ընթացակարգ:

Բողոք պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրություն

Բողոք - պահանջի ներկայացման հայտ եւ ստանալու փաստը հավաստող փաստաթուղթ /ստացական/

Բողոք - պահանջը էլեկտրոնային փոստով ստանալու փաստը հավաստող փաստաթուղթ /ստացական/

Ցանկացած անձի պահանջով "Յունիբանկ" ՓԲԸ  տրամադրում է  “Բանկերի եւ բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ  “Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Օրենքներին կարող եք ծանոթանալ կայքի “Կարգավորում” բաժնում:

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա, այն ստանալուց  երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է այլ ժամկետ:  

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետեւյալ եղանակներով ` առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացուցչություն, էլեկտրոնային փոստի միջոցով` unibank@unibank.am հասցեով կամ փոստի միջոցով` ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 հասցեով:

Վճարը  թղթային մեկ տպագիր էջի համար կազմում է 3 դրամ, էլեկտրոնային տարբերակը տրամադրվում է անվճար: Ազդագրի տպագիր տարբերակը նույնպես տրամադրվում է անվճար ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:


Թարմացված է` 14/02/11 16:06
        
        Альтернативный вход