Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման կարգը


Բաժնետերերի ժողովը  Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:  Ժողովի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և կարգը, ինչպես նաև ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը սահմանում է Խորհուրդը՝ օրենքի և բանկի կանոնադրության պահանջներին համապատասխան:  Բանկը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով: Տարեկան ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից վեց ամսվա ընթացքում: Տարեկան Ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության /հարցման/ միջոցով:

Տարեկան ընդհանուր ժողովից բացի գումարվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար: Արտահերթ ժողովները գումարվում են Խորհրդի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ Խորհրդի որոշմամբ սահմանվում է օրակարգը, գումարման ձևը՝ բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա քվեարկության կարգով: Արտահերթ ժողովները կարող են գումարվել նաև Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Բանկի սովորական բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով, եթե պահանջը ներկայացված է օրենքով սահմանված կարգով, և ներկայացված օրակարգի հարցերը բանկի կանոնադրությամբ վերապահված են Ժողովի իրավասությանը: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա Խորհրդի սահմանած ամսաթվի դրությամբ:

Ժողովի գումարման մասին Խորհուրդը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետիրոջը ծանուցում է առնվազն 10 օր շուտ նրան պատվիրված նամակ ուղարկելու, կամ առձեռն հանձնելու, կամ էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցելու միջոցով: Ծանուցումը պետք է բովանդակի օրենքով սահմանված տեղեկություններ: Ժողովի գումարման մասին վերը նշված կարգով ծանուցվում են նաև օրենքով սահմանված դեպքերում խորհրդակցական ձայնի իրավունքով Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:

Հեռակա քվեարկության /հարցման/ կարգով Ժողով գումարելու դեպքում, ի լրումն օրենքով սահմանված տեղեկությունների, պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի հասցեով բաժնետերերին առաքվում են նաև քվեաթերթիկները, Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկությունները և նյութերը:
Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջը տրամադրվում է նաև Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը:
 Տարեկան ժողովի oրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր՝ նշելով օրենքով սահմանված տեղեկատվությունը:

Ժողովի նախապատրաստման ընթացքում Խորհուրդը որոշում է՝
ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամն ու վայրը.
բ) ժողովի oրակարգը.
գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
դ) ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.
ե) բաժնետերերին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների եւ նյութերի ցուցակը.
զ) քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:

Ժողովի քվորումն ապահովված է համարվում, եթե Ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են բաժնետերերի ցուցակում ընդգրկված և Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50%-ից ավելին համատեղ տիրապետող բաժնետերերը (ներկայացուցիչները), կամ նրանց կողմից լրացված քվեաթերթիկները: Քվորումի բացակայության դեպքում Խորհուրդը նշանակում է նոր Ժողովի գումարման ամսաթիվը և այդ ամսաթվից առնվազն 10 օր շուտ պատվիրված նամակներով բաժնետերերին ծանուցում է նոր Ժողով գումարելու մասին՝ նույն նամակով ուղարկելով նաև քվեաթերթիկը:

Ժողովի գումարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը ընդգրկված է  Բանկի կանոնադրությունում:  


Թարմացված է` 8/12/10 10:51
        
        Альтернативный вход