Ընդհանուր տեղեկատվություն


Յունիբանկ ՓԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 2 799 մլն դրամ: Յունիբանկ-ի բաժնետերերն են Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունը /75.43 տոկոս/, Գագիկ Զաքարյանը /12.285 տոկոս/ եւ Գեորգի Պիսկովը /12.285 տոկոս/:   

Այսօր Յունիբանկն ունիվերսալ կազմակերպություն է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի: 10 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է  բնակչության վստահությանը և  գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:

Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման  կարևոր նախապայման է լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը: Այսօր Յունիբանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում  և ներկայացուցչություն Մոսկվայում:

Նշանակալի իրադարձություններ

2002թ.
Յունիբանկը  գործարկեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը, որը ներկայումս հանդիսանում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի ամենապահանջված համակարգը: 

2003թ.
Յունիբանկը դարձավ «ArCa» վճարահաշվարկային համակարգի անդամ: 

2004թ.

Յունիբանկը դարձավ Visa International միջազգային համակարգի անդամ:

2005թ.
Յունիբանկը սկսեց լայնածավալ վարկավորում հիփոթեքի եւ ավտովարկավորման գծով` զբաղեցնելով, համապատասխանաբար, երկրորդ եւ առաջին տեղերը ՀՀ բանկային համակարգում:   

2006թ.
Յունիբանկը դարձավ IFAD-ի գյուղական վայրերում ներդրումների խթանման ծրագրի, ինչպես նաեւ SMEDNC հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից անցկացված DEA վերլուծության համաձայն Յունիբանկն արդյունավետության համեմատական ինդեքսով  ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2007թ.
Յունիբանկը համալրեց կանոնադրական կապիտալը մինչեւ 5 599 մլն ՀՀ դրամ:
Ներդրվեց ABN AMRO բանկի ռիսկերի կառավարման ծրագիրը:

2008թ.
Յունիբանկը դարձավ ՀՀ ֆոնդային բորսայի անդամ:
Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց մինչեւ 8 599 մլն ՀՀ դրամ: 
Յունիբանկը գործարկեց Blade տեսակի սերվերային խումբ, որով ներդրվեց  ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման  միջազգային փորձը:

2009թ.
Յունիբանկի մասնաճյուղային ցանցը միացվեց տվյալների միասնական բազային: Ներկայումս բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատում են online ռեժիմում:

2010թ.
2010թ.-ի հունիսի 3-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է  ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը: 

2011թ.
Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացնում է առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում ձեռներեցներին տրամադրվում են ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ: Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

2011թ.-ի նոյեմբերին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը փոփոխել է Յունիբանկի վարկանիշը`
ֆինանսական կայունության վարկանիշ` Е+  (կայուն)
Արտարժույթով և ազգային դրամով կարճաժամկետ ավանդների վարկանիշ` NP
Արտարժույթով և ազգային դրամով երկարաժամկետ ավանդների վարկանիշ` Ва3  (նեգատիվ)

«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2010թ.-ի արդյունքներով հետեւյալն են`
  • ակտիվներ` 7-րդ տեղը,
  • վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղը, 
  • սպառողական վարկեր` 1 տեղը,
  • հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղը,   
  • պարտավորություններ` 5 տեղը,
  • ժամկետային ավանդներ` 1 տեղը, 
  • դրամական փոխանցումներ` 1 տեղը: 

«Յունիբանկ»-ն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:




Թարմացված է` 30/01/12 17:54
        
        Альтернативный вход