Բանկի առաքելությունը
Բանկը ներկայումս բնութագրվում է որպես պահպանողական գործելաոճով կառավարվող, բայց և նորամուծություններին արագ հարող, ձեռներեցության կառուցողական կուլտուրայով օժտված, նախաձեռնողական ու թափանցելիության սկզբունքներով գործող ֆինանսական հաստատություն:Յունիբանկը ձգտելու է իր գործառնությունների, առաջարկվող ծառայությունների և գործիքների տեսականին ընդլայնելու ճանապարհով դառնալ ունիվերսալ բանկ յուրաքանչյուր հաճախորդի համար` ընդառաջ գնալով հաճախորդների պահանջմունքներին, առավելագույնս բավարարելով դրանք իր ծառայությունների թե տեսականու ընդլայնման, թե սպասարկման որակի բարձրացման շնորհիվ:
Հեռանկարում ունենալով ունիվերսալ բանկի ձևավորման նպատակը, բանկն իր առաքելությունն է համարում նպաստել ՀՀ բանկային համակարգի տևական և դինամիկ զարգացմանը և բանկային ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի առավելագույնս բավարարմանը` որակյալ բանկային ծառայությունների մատուցման միջոցով:
Թարմացված է` 17/08/10 10:01


