Կորպորատիվ կառավարում
Բանկի Խորհրդին կից գործող հանձնաժողովներ
Ներդրումային հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ` Խորհրդի անդամ
Հանձնաժողովի անդամներ` Խորհրդի նախագահ, Խորհրդի անդամներ /2/, Վարչության նախագահ, Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսական տնօրեն, Վարչության նախագահի տեղակալ-Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն
Ներդրումային հանձնաժողովն իրականացնում է բանկի պահուստների, ներդրումների կառավարման որոշումների ընդունման և դրանց կատարման վերահսկողության գործառույթներ, ինչպես նաև ներդրումային գործունեության ընթացիկ կոորդինացմանն առնչվող խնդիրների և ֆինանսական վերլուծությունների քննարկում:
Աշխատողների աշխատանքի գնահատման հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ` Խորհրդի նախագահ
Հանձնաժողովի անդամներ` Խորհրդի անդամներ /2/, Վարչության նախագահ
Աշխատողների աշխատանքների գնահատման հանձնաժողովը քննարկում է Բանկի համապատասխան ղեկավարների և ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների կատարողականները:
Սակագնային հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ` Խորհրդի նախագահ
Հանձնաժողովի անդամներ` Խորհրդի անդամներ /2/, Վարչության Նախագահ, Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսական տնօրեն, Վարչության նախագահի տեղակալ- Կորպորատիվ բիզնեսի տնօրեն, Օպերացիոն գծով տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման գծով տնօրեն
Բանկի սակագնային հանձնաժողովի կողմից սահմանվում են մատուցվող ծառայությունների սակագների տեսակները, սակագների և դրույքաչափերի սահմանման և վերանայման սկզբունքները, դրանց գործողության մեջ դնելը, հրապարակելը, ընդհանուր և անհատական սակագների սահմանումը, անհատական սակագների որոշումը:
Աուդիտի հանձնաժողով
Հանձնաժողովի նախագահ` Խորհրդի անդամ
Հանձնաժողովի անդամներ` Ներքին աուդիտի տնօրեն, Ֆինանսների եւ ռիսկերի կառավարման գծով տնօրեն
Աուդիտի հանձնաժողովն իրականացնում է բանկի ներքին հսկողության գործառույթները, ներքին աուդիտի համակարգի և «ռիսկ-մենեջմենթ» գործառույթների վերահսկողությունը:
Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներ
«Յունիբանկ» ՓԲԸ-ի գործադիր մարմինը հանդիսանում է կոլեգիալ մարմին, որը ղեկավարում է Վարչության նախագահը: Վարչության աշխատանքների գնահատումն իրականացվում է Բանկի Խորհրդի կողմից, նվազագույնը եռամսյակը մեկ անգամ` Բանկի Խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունների ձեւերին համապատասխան: Խորհրդին հաշվետվությունները ներկայացնում է ինչպես Բանկի Վարչությունը համատեղ` որպես կոլեգիալ մարմին, այնպես էլ Վարչության անդամներից յուրաքանչյուրն` առանձին: Բանկի Վարչության գործունեության գնահատման համար Խորհուրդը հիմնվում է տարբեր մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի, հաստատված ստանդարտների եւ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված կատարողականների վրա:
Մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականություն
«Յունիբանկ»-ի հարաբերություններն աշխատակիցների հետ կառուցվում են երկարատեւ համագործակցության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների, ինչպես նաեւ փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կառավարման հիման վրա: Բանկը շարունակաբար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմաններն իր աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման համար եւ ձգտում է նպաստավոր պայմաններ ստեղծել կոլեկտիվում դրական հարաբերությունների ձեւավորման եւ ամրապնդման համար:
Գաղտնիության քաղաքականություն
Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձեւով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են «Յունիբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարեւորագույն գրավականը: Բանկը կարող է բացահայտել միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Բանկի աշխատակիցների թիվը
Բանկի եւ Բանկի հետ կապված անձանց միջեւ գործարքները կարգավորող ընթացակարգեր
Թարմացված է` 26/12/11 14:43


